• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Tag Archives: եկամուտ

Սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 726 056. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2023 թ. սեպտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 726 056, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 34 969-ով կամ 5.1% -ով: Այս մասին տեղեկանում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից:

Կարդալ ավելին »

Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավարը պետությանն է վերադարձրել ապօրինի գույքերն ու եկամուտը

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում 2020 թվականի հոկտեմբերի 9-ին սկսվել էր ուսումնասիրություն՝ Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանին պատկանող գույքի առնչությամբ: Ինչպես հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից, ուսումնասիրության հիմքը նախաձեռնված քրեական վարույթն էր, որով Արմեն Հարությունյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ)։ ...

Կարդալ ավելին »

Հունվար-սեպտեմբերին հավաքագրվել է 1 տրլն 617.1 մլրդ դրամ հարկային եկամուտ եւ պետտուրք

2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից ապահովվել է 1 տրլն 617.1 մլրդ դրամ հարկային եկամուտն եւ պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 211.3 մլրդ դրամով կամ 15.0%-ով: ՊԵԿ-ից հայտնել են, որ 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարկ վճարողներին եւ ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 265.2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ...

Կարդալ ավելին »

2024-ի բյուջեում հարկային եկամուտները կաճեն 15,4 տոկոսով, կապիտալ ծախսերը՝ 22 տոկոսով. նախարար

2024 թ. ՀՀ կառավարությունը թիրախավորում է ապահովելու 7 տոկոսանոց տնտեսական աճ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2024 թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը։ «2024-ին կանխատեսվում է հարկեր/ՀՆԱ  ցուցանիշի բարելավում շուրջ 0,75 տոկոսային կետով, ինչի արդյունքում հարկային եկամուտները կկազմեն 2 տրլն 566 մլրդ դրամ, որը 2023 թ. ճշտված բյուջեի հարկային եկամուտներից ավելի ...

Կարդալ ավելին »

Հակառուսական պատժամիջոցների պատճառով ՊԵԿ նախագահը մաքսային եկամուտների նվազում է կանխատեսում

9 ամսվա արդյունքներով Հայաստանում էապես կկրճատվեն մաքսային եկամուտները։ Այդ մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: Որպես հիմնական պատճառ ՊԵԿ նախագահը նշել Է ԵԱՏՄ-ում որոշակի փոփոխությունները և միջազգային պատժամիջոցների հետ կապված խստացումները: Այս առումով նա որպես օրինակ նշել է ավտոմեքենաների արտահանման հետ կապված իրավիճակը, ինչը էապես կնվազեցնի մաքսային մարմինների կողմից հավաքագրված ...

Կարդալ ավելին »

Վրաստանում աճել է զբոսաշրջությունից ստացած եկամուտը

2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է 2,9 միլիարդ դոլարի եկամուտ, նշված է Վրաստանում ներդրումային առաջատար բանկի՝ Galt & Taggart-ի զեկույցում: Այս մասին գրում է aliq.ge-ն։ Ըստ զեկույցի՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջությունից եկամուտն աճել է 34,7 տոկոսով։ Միայն օգոստոսին զբոսաշրջության ոլորտի եկամուտը կազմել է 550 մլն դոլար, այսինքն` տարեկան 5,2 տոկոս աճ։ Ի դեպ, Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալությունը ...

Կարդալ ավելին »

22,53 մլրդ դրամ․ բջջային կապից ստացված եկամուտներն աճել են

2023թ. II եռամսյակում ՀՀ բջջային օպերատորների շարժական բջջային կապից ստացված գործառնական եկամուտները կազմել են 22.53 մլրդ դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 827.99 մլն դրամով կամ 3.82%-ով։ Մասնավորապես, Viva-MTS-ի եկամուտներն աճել են 335.61 մլն դրամով կամ 2.67%-ով և կազմել 12.891 մլրդ դրամ։ Team Telecom-ի (նախկինում՝ Beeline) եկամուտները նվազել են 44.64 մլն դրամով կամ 0.95%-ով և կազմել 4.65 մլրդ դրամ, իսկ ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը հունվար-օգոստոսին ապահովել է 1 տրլն 422,9 մլրդ դրամ եկամուտ և պետտուրք

2023 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից ապահովվել է 1 տրլն 422.9 մլրդ դրամ հարկային եկամուտ եւ պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 190.8 մլրդ դրամով կամ 15.5%-ով: ՊԵԿ-ից հայտնել են, որ 2023 թ. հունվար-օգոստոս ամիսների ընթացքում հարկ վճարողներին եւ ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 244.8 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը հաշվարկել է եկամուտ ստացող 717 766 աշխատատեղ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2023 թ. հուլիս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 717 766, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 41 422-ով կամ 6.1%-ով: ՊԵԿ-ից հայտնել են, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` հուլիսի ընթացքում ...

Կարդալ ավելին »

Արցախում հավաքագրված եկամուտները թերակատարվել են 54.6%-ով

2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում նախնական տվյալներով Արցախի պետական բյուջե է մուտքագրվել 16,4 մլրդ դրամ հարկային եկամուտ և տուրքեր, որը պլանավորված 26,0 մլրդ դրամ ցուցանիշի նկատմամբ կազմել է 63.1% կամ պակաս 9,6 մլրդ դրամով: Արցախի պետական եկամուտների կոմիտեից հայտնել են, որ հուլիս ամսում հավաքագրված եկամուտները պլանային առաջադրանքի համեմատ թերակատարվել են 54.6%-ով կամ պակաս է հավաքագրվել 2,5 մլրդ դրամ: Նշվում է, ...

Կարդալ ավելին »