Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին: Ինչպես տեղեկանում ենք ԲԴԽ-ի տարածած հաղորդագրությունից, Արթուր Աթաբեկյանը բարձր է գնահատել դատաիրավական համակարգի զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, դատավորների հեղինակության բարձրացմանն ուղղված Նիդեռլանդների հարուստ փորձը: Նա կարևորել է Նիդեռլանդների դատական խորհրդի հետ ձևավորված գործընկերությունը, որի շրջանակում տարիներ առաջ Նիդեռլանդների Կենտրոնական Վերաքննիչ Տրիբունալի նախագահի հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները ...
Կարդալ ավելին »Tag Archives: Նիդեռլանդներ
Նիդեռլանդների խորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու որոշմանը
Նիդեռլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ բանաձև է ընդունել Ուկրաինա խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայման մասին՝ Ռուսաստանի հետ հրադադարի դեպքում։ Դրա մասին հաղորդել է NOS հեռուստաալիքը։ Երկրի խորհրդարանը կառավարությանը կոչ է անում «կառուցողական դիրքորոշում» ընդունել Ուկրաինայում «հետպատերազմյան խաղաղապահ ուժերին» Նիդեռլանդների մասնակցության հարցում, ասված է փաստաթղթում։ Պատգամավորներն ընդգծել են, որ իրենք տեսնում են, որ թագավորությունն ակտիվ դեր է խաղում Մոսկվայի և Կիևի միջև հրադադարի դեպքում կայունության ...
Կարդալ ավելին »Նիդեռլանդներում հյուրանոցի այցելուներն իրենց համարում քնած փոկ են գտել
Նիդեռլանդների Զելանդիա նահանգի Ֆլիսինգեն քաղաքի ծովափնյա հյուրանոցի այցելուներն իրենց համարում քնած փոկ են հայտնաբերել: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հաղորդել է Զելանդիայի կենդանիների պաշտպանության հիմնադրամը: «Մենք հաճախակի ենք տարօրինակ հաղորդագրություններ ստանում, և մեզ արդեն այնքան էլ հեշտությամբ չեն զարմացնի, բայց երբ ստացանք այս հաղորդագրությունը, սկզբում չհավատացինք։ Մեզ զանգահարեցին Boulevard 17 ռեստորանից և ասացին. «Հյուրանոցի համարում փոկ է ...
Կարդալ ավելին »Նիդեռլանդներում առգրավվել է երկրի պատմության մեջ մետամֆետամինի ամենամեծ խմբաքանակը
Նիդեռլանդների մաքսավորները առգրավել են 3,2 տոննա կշռող և ավելի քան 22 միլիոն եվրո արժողությամբ մետամֆետամինի խմբաքանակ, որը համարվում է ամենամեծը երկրի պատմության մեջ։ Այս մասին հայտնում է Նիդեռլանդների դաշնային դատախազությունը։ Մաքսավորները մարտի սկզբին Ռոտերդամի նավահանգստում թմրանյութի խմբաքանակ են հայտնաբերել՝ Մեքսիկայից ժամանած բեռների մեջ, որը նախատեսված է եղել երկրի հարավում գտնվող Դեն Հաթ գյուղում գտնվող ընկերության համար: «Այն փաստը, որ այս ...
Կարդալ ավելին »Եվրոպոլի հետ գործակցելու համար ՀՀ-ն Նիդեռլանդներում կունենա կապի սպա
Հայաստանն ընդլայնում է համագործակցությունը Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության հետ անդրազդային հանցավորության դեմ պայքարում։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով 2023 թվականի հունիսի 27-ին եւ 2024 թվականի փետրվարի 5-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ փոխգործակցության մասին համաձայնագրի վավերացման նախագիծը։ Նախարարի ...
Կարդալ ավելին »Նիդեռլանդները դադարեցնում է Ռուսաստանից հեղուկացված բնական գազի ներկրումը
Նիդեռլանդներն աշխատում են Ռուսաստանից հեղուկացված բնական գազի ներմուծումը դադարեցնելու ուղղությամբ։ Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է երկրի էներգետիկայի նախարարը: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր համակարգում չլինի ռուսական հանածո վառելիք, և մենք մեծ հաջողություններ ենք ունեցել ածխի, խողովակաշարի գազի և նավթի հարցերում»,- ասել է նա։ Պաշտոնյան հավելել է, որ իշխանությունները բանակցում են ընկերությունների հետ, որ նրանք աստիճանաբար ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ