• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

USAID-ը պատրաստ է աջակցել բռնի տեղահանվածների ինտեգրացիոն ծրագրերին. Ալելոն՝ Քերոբյանին

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման սկզբում նախարարը շնորհակալություն է հայտնել հյուրերին արդյունավետ համագործակցության համար և հույս հայտնել, որ գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը կշարունակեն նպաստել մեր երկրի տնտեսական կայունության բարձրացմանը։

Նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հետ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների հանդիպումների արդյունքները, հնչեցրել հիմնական բարձրացված թեմաներն ու առաջարկվող հնարավոր լուծումները:

Առանձին անդրադարձ է կատարվել գործարար միջավայրի բարելավմանն ու Հայաստան բիզնեսը տեղափոխվող գործարարների համար ինտեգրացիոն բարենպաստ պայմանների ապահովմանը։

Պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել աջակցել բռնի տեղահանվածների ՀՀ ինտեգրացիային վերաբերող ծրագրերի իրականացման գործում:

Քննարկվել են նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող այլ հարցեր: