• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Թերի ապրանքի վերադարձի դեպքում Wildberries-ը հետադարձ առաքման արժեք չի գանձի

Wildberries միջազգային առցանց հարթակն ԱՊՀ երկրներում գործարկել է թերություններով ապրանքների վերադարձի նորացված մեխանիզմ։

«Այժմ ապրանքը ստանալիս` այն թերի լինելու դեպքում, նաեւ սխալ ուղարկված ապրանքի կամ ոչ ամբողջական լինելու պարագայում գնորդն անմիջապես կարող է տեղեկացնել այդ մասին ապրանքների տրամադրման կետի մենեջերին։

Ապրանքների տրամադրման կետի աշխատակիցը կստուգի ապրանքները եւ համապատասխան նշում կկատարի իր աշխատանքային ինտերֆեյսում. այս դեպքում թերի ապրանքների հետադարձ տեղափոխման արժեքը չի գանձվի»,- ասված է ընկերության հաղորդագրությունում:

Նախկինում վերադարձի վճարը հաճախորդներին փոխհատուցվում էր ավելի ուշ՝ պահեստում ապրանքների թերությունը հաստատելուց հետո: