• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Իսպանիայում 1,8 տոննա մետամֆետամին են առգրավել

Իսպանիայի ազգային ոստիկանությունը հարված է հասցրել մեքսիկական «Սինալոա» թմրակարտելին՝ առգրավելով մոտ 1,8 տոննա մետամֆետամին Ալիկանտեի նահանգում։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով թագավորության իրավապահ մարմիններին։

Ըստ նրանց տեղեկատվության՝ սա Իսպանիայում առգրավված ծավալներով խոշորագույն, իսկ Եվրոպայում երկրորդ խոշորագույն խմբաքանակն է։ Գործողությունը հնարավորություն է տվել վերացնել Եվրոպայում այդ թմրադեղերի մատակարարումների հիմնական կետերը։

Գործողության ընթացքում հինգ մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ Իսպանիայում կարտելի պարագլուխը: