Իսպանիայում գործող իսպանական մեդիա ընկերությունները հաղթանակ են տարել սոցիալական ցանցերի հսկա Meta-ի դեմ, երբ Մադրիդի դատարանը հինգշաբթի ամերիկյան ընկերությանը պարտավորեցրել է իբրև վնասի փոխհատուցում լրատվամիջոցներին գրեթե կես միլիարդ եվրո վճարել, հաղորդում է Associated Press-ը։ Ըստ դատական հայտարարության՝ Մադրիդի թիվ 15 առևտրային դատարանը որոշել է, որ տեխնոլոգիական հսկան օգտվել է անարդար շուկայական առավելությունից՝ խախտելով համացանցի օգտատերերի անձնական տվյալները և դրանք օգտագործելով ...
Կարդալ ավելին »Tag Archives: Իսպանիա
Իսպանիայի վարչապետը հայտնել է ԵՄ զինված ուժեր ստեղծելու անհրաժեշտության մասին
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հանդես է եկել եվրոպական բանակի ստեղծման օգտին՝ տարածաշրջանում խաղաղությունը երաշխավորելու համար։ «Այսօր մենք բախվում ենք նոր ճգնաժամի»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Պատգամավորների կոնգրեսում (խորհրդարանի ստորին պալատ): Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական իրավիճակն ավելի է բարդացել, այդ թվում՝ կապված Դոնալդ Թրամփի իշխանության վերադարձով ԱՄՆ գծի փոփոխության հետ։ «Այն, ինչ մենք պետք է անենք, եվրոպական բանակ, 27 երկրների համայնքային ուժ ստեղծելն է, որը ղեկավարվելու է նույն դրոշի ներքո եւ նույն շահերով»,- ասել է նա։ «Միայն այս կերպ մենք կդառնանք իսկական միություն եւ կերաշխավորենք կայուն խաղաղություն մեր տարածաշրջանում»:
Կարդալ ավելին »Իսպանիայում փողերի լվացման կասկածանքով ՀՀ քաղաքացիներ են ձերբակալվել
Իսպանիայի ազգային ոստիկանությունը Եվրոպական ոստիկանական գործակալության (Եվրոպոլի) հետ համատեղ գործողությունների արդյունքում դադարեցրել է փողերի լվացման մեջ կասկածվող ցանցի գործողությունը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իսպանական ոստիկանության մամուլի հաղորդագրությանը։ Դրանում ասվում է, որ «կալանավորվել է 14 մարդ, ովքեր ամսական մի քանի միլիոն եվրո ծավալի փողերի լվացման ծառայություններ են մատուցել ալբանական, սերբական, հայկական, չինական, ուկրաինական եւ կոլումբիական հանցավոր կազմակերպություններին»։ «Իսպանիայում խումբը բաշխված ...
Կարդալ ավելին »Իսպանիայում ստեղծվել է առաջին գենետիկորեն մոդիֆիկացված գառը
Իսպանիայի Գյուղատնտեսական և սննդային հետազոտությունների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի գիտնականներն ստեղծել են երկրում առաջին գենետիկորեն մոդիֆիկացված գառը: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունից։ Ըստ թագավորության Գիտական հետազոտությունների բարձրագույն խորհրդի՝ մի խումբ մասնագետներ ստեղծել են Իսպանիայում առաջին գենետիկորեն մոդիֆիկացված գառը։ Կենդանին ստացել է Տեոդորո անունը։ «Այն կծառայի ֆերմերային կենդանիների մոտ վերարտադրողական խանգարումների ուսումնասիրմանը և կդառնա մոդել մարդ տեսակի բեղմնավորման գործընթացի ըմբռնման ...
Կարդալ ավելին »Իսպանիայում 1,8 տոննա մետամֆետամին են առգրավել
Իսպանիայի ազգային ոստիկանությունը հարված է հասցրել մեքսիկական «Սինալոա» թմրակարտելին՝ առգրավելով մոտ 1,8 տոննա մետամֆետամին Ալիկանտեի նահանգում։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով թագավորության իրավապահ մարմիններին։ Ըստ նրանց տեղեկատվության՝ սա Իսպանիայում առգրավված ծավալներով խոշորագույն, իսկ Եվրոպայում երկրորդ խոշորագույն խմբաքանակն է։ Գործողությունը հնարավորություն է տվել վերացնել Եվրոպայում այդ թմրադեղերի մատակարարումների հիմնական կետերը։ Գործողության ընթացքում հինգ մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ Իսպանիայում կարտելի պարագլուխը:
Կարդալ ավելին »Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ` 50 միլիոն եվրո արժողությամբ
Իսպանիայի իրավապահ մարմինները Ալխեսիրասի նավահանգստում առգրավել է մոտ 25 տոննա հաշիշ։ Այդ մասին հայտնել է թագավորության Քաղաքացիական գվարդիան։ Ըստ տարածված հաղորդագրության՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում։ Փաստաթղթերի համաձայն՝ փոխադրամիջոցը սեխ էր տանում Ֆրանսիա։ Սև շուկայում ապօրինի ապրանքի արժեքը կարող է հասնել 50 միլիոն եվրոյի: Բեռնատարի վարորդը ձերբակալվել է: Ինչպես պարզաբանել է Քաղաքացիական գվարդիան, հաշիշի առգրավված խմբաքանակը խոշորագույնն է 2005 ...
Կարդալ ավելին »Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Իսպանիայի Քաղաքացիական գվարդիան 63 մարդու է ձերբակալել Անդալուսիայի Ինքնավար Համայնքում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ ներգրավվածության կասկածանքով։ Այդ մասին հայտնել են թագավորության իրավապահ մարմիններն X սոցիալական հարթակում։ Ըստ նրանց տեղեկատվության՝ իրավապահները կալանել են թմրանյութ տեղափոխող 13 նավակ։ Առգրավվել է ավելի քան 12 տոննա հաշիշ և 634 կգ կոկաին։ #OperacionesGCDetenidas 63 personas en una operación contra el narcotráfico en Andalucía. Se ha ...
Կարդալ ավելին »Իսպանիան առաջիկա շաբաթներին կճանաչի Պաղեստին պետությունը
Իսպանիայի կառավարությունը՝ վարչապետ Պեդրո Սանչեսի գլխավորությամբ, առաջիկա շաբաթների ընթացքում կորոշի ճանաչել Պաղեստին պետությունը, անկախ նրանից, թե արդյոք ԵՄ մյուս երկրները կմիանան Մադրիդի քայլին։ Այս մասին պաշտոնական աղբյուրները հայտնել են Euractiv հրատարակության գործընկեր EFE գործակալությանը։ Չորեքշաբթի օրը Սանչեսը մի քանի երկկողմ հանդիպումներ է անցկացրել Բրյուսելում այլ եվրոպացի առաջնորդների հետ՝ վերանայելու իրավիճակը Մերձավոր Արևելքում, բացատրելու Մադրիդի դիրքորոշումը և համակարգելու գործողությունները:Աղբյուրները նշում են, ...
Կարդալ ավելին »«Ռեալը» 13-րդ անգամ դարձել է Իսպանիայի սուպերգավաթակիր
Իսպանիայի ֆուտբոլի Սուպերգավաթի այս տարվա հաղթողը Մադրիդի «Ռեալ»-ն է:Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ալ-Ռիյադում կայացած եզրափակիչում Մադրիդի «Ռեալ»-ը 4:1 հաշվով հաղթեց «Բարսելոնա»-ին` դառնալով Իսպանիայի սուպերգավաթակիր:«Արքայական ակումբ»-ի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Վինիսիուս Ջունիորը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռոդրիգոն: «Բարսելոնա»-ի գոլը խփեց Ռոբերտ Լևանդովսկին:«Արքայական ակումբ»-ը 13-րդ անգամ դարձավ Իսպանիայի սուպերգավաթակիր:
Կարդալ ավելին »Իսպանիայում սաստիկ տեղատարափները շարունակվում են․ կա 2 զոհ
Իսպանիայի բազմաթիվ տարածաշրջաններում սեպտեմբերի 4-ին շարունակվում են սաստիկ տեղատարափները, իշխանությունները զգուշացնում են հեղեղումների սպառնալիքի մասին։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: Սարագոսայում արշավախմբի 2 անդամ հեղեղների պատճառով սայթաքել է և մահացել։ Նշվում է, որ երկրի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ թագավորությունը ներկայում գտնվում է ցածր ճնշման մեկուսացված գոտում, ինչն ամբողջ երկրում, բացառությամբ Կանարյան կղզիների, հանգեցրել է երկարատև և համատարած, առանձին տարածաշրջաններում՝ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ