• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Երևանում կբարեկարգվի 115 բակ, կկառուցվի 30 ֆուտբոլի դաշտ

Երևանում 2025 թվականին նախատեսվում է 115 բակի բարեկարգում, որոնցից 30-ում կկառուցվի ֆուտբոլի դաշտ։ Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: 

«Կսկսվի նաև «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ թենիսի ակադեմիայի շինարարությունը:

Կշարունակվի այգիների բարեկարգումը՝ քաղաքին վերադարձնելով  իրական, ցանկալի կերպարը»,- ասել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

Երևանի բարեկարգման 2025 թվականի  ծրագիրն ընդգրկում է 5.2 միլիարդ դրամի ներդրում: