• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Tag Archives: Երևան

Երևանում կանցկացվի բասկետբոլի Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունը

Բասկետբոլի տղամարդկանց մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի 2026 թվականի Եվրոպայի առաջնությունն առաջին անգամ կանցկացվի Երևանում: Այդ մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:  Տղամարդկանց մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի Եվրոպայի 2026 թվականի առաջնության անցկացման իրավունքը տրվել է Երևանին։ Մրցաշարը կանցկացվի 2026 թվականի հուլիսի 4-12-ը։ Մրցաշարը Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվում։ Մասնակից հավաքականներն են՝ Հայաստան, Ալբանիա, Ադրբեջան, Մոլդովա, Սան Մարինո, ...

Կարդալ ավելին »

Շիրակում հայտնաբերված լուսանը տեղափոխվել է Երևան

Շիրակի մարզի համայնքներից մեկում հայտնաբերված լուսանը տեղափոխվել է Երևան՝ համապատասխան կենտրոն։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը։  Նա հայտնել է, որ լուսանի տեղափոխման  գործընթացը գտնվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում, իրականացվել են անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ կենդանու անվտանգության ապահովման և նրան բնական միջավայրին հնարավորինս մոտ վայր տեղափոխելու նպատակով։  Գործընթացում ներգրավված են ...

Կարդալ ավելին »

Երևանում կվերակառուցվի ևս մեկ այգի

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանին հարակից ուսանողական զբոսայգին նոր կյանք կստանա:  Համալսարանի 95-ամյակին ընդառաջ՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից արդիականացվում է զբոսայգու ոռոգման համակարգը, որի բացակայության պատճառով հանգստի գոտին ոչնչացման եզրին էր: «Զբոսայգու ոռոգման խնդիրը լուծելուց հետո տարածքում կտնկվեն ավելի քան 50 ծառատեսակներ և հարյուրավոր թփեր»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: 

Կարդալ ավելին »

Երևանի մետրոպոլիտենում աննախադեպ աշխատանքներ են ընթանում․ քաղաքապետ

Երևանի մետրոյում իրենց ծավալներով և մասշտաբներով աննախադեպ աշխատանքներ են ընթանում: Այս մասին սեպտեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով, մետրոյում թարմացվել են շարժիչները, վագոնները և շարժասանդուղքները։ Բացի այդ, արդիականացվում են թունելային, հրդեհաշիջման և ջրահեռացման համակարգերը։ Ինչ վերաբերում է «Աջափնյակ» մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծին, ապա քաղաքապետը, մասնավորապես, հայտնել է, որ այն արդեն անցել է ...

Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետարանը հաստատել է տրանսպորտային պարկը նոր տրոլեյբուսներով և էլեկտրական ավտոբուսներով համալրելու ծրագիրը

Երևանի քաղաքապետարանը հաստատել է տրանսպորտային պարկը նոր տրոլեյբուսներով և էլեկտրական ավտոբուսներով համալրելու ծրագիրը։ Այս մասին սեպտեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Քաղաքապետարանում ակնկալում են, որ 2026 թվականի առաջին եռամսյակում 45 նոր տրոլեյբուսների մատակարարում կլինի։ «Դրանց կանխավճարն արդեն տրվել է։ Սա մեզ հնարավորություն կտա թարմացնել տրոլեյբուսային ցանցը։ Նախատեսվում է նաև ձեռք բերել ևս 250 նոր ...

Կարդալ ավելին »

Երևանը բնապահպանական խնդիրների առջև է կանգնում հիմնականում ձմռան ամիսներին․ քաղաքապետ

Էկոլոգիական խնդիրների հետ մենք հիմնականում բախվում ենք ձմռան ամիսներին։ Այդ մասին սեպտեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Քաղաքապետը նշել է, որ այդ ընթացքում օդի աղտոտվածության ցուցանիշները չափազանց մտահոգիչ են դառնում։ «Եվ ինչքան էլ մեզ թվում է, թե տաք ամիսներին ավելի շատ փոշի է կուտակվում, այնուամենայնիվ, օդի որակը չափող մեր 160 սարքերը ցույց են տալիս, ...

Կարդալ ավելին »

Երևանում էլեկտրական մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 42-ամյա Համլետ Մ.-ն իր վարած «Hongqi E-QM5» մակնիշի ավտոմեքենայով Գուսան Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին, հաղորդում է Shamshyan.com–ը։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական ...

Կարդալ ավելին »

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 6 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տպագրիչների փ. 3, 8 շենքեր, Տպագրիչների փ. 3, 5, 5ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հանրապետության փ. 62, 62ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հանրապետության փ. 69, 71, 79 շենքեր, Սախարովի փ. 4-21 առանձնատներ, Արշակունյաց պող. 16, 16ա ...

Կարդալ ավելին »

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11:00-17:00 Բայրոնի փ. 3 շենք, Խորենացի փ. 6-12 շենքեր, Մաշտոցի պող. 6 շենք, Զաքյան փ.6 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 3, 5, 7, 9 շենքեր, Արամի փ. 2, 4 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, ...

Կարդալ ավելին »