• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել

Իսպանիայի Քաղաքացիական գվարդիան 63 մարդու է ձերբակալել Անդալուսիայի Ինքնավար Համայնքում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ ներգրավվածության կասկածանքով։

Այդ մասին հայտնել են թագավորության իրավապահ մարմիններն X սոցիալական հարթակում։

Ըստ նրանց տեղեկատվության՝ իրավապահները կալանել են թմրանյութ տեղափոխող 13 նավակ։ Առգրավվել է ավելի քան 12 տոննա հաշիշ և 634 կգ կոկաին։