• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Տիգրան Արզաքանցյանի ղեկավարած կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրությանը

 «ՈՒժը հայրենյաց» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: Այդ մասին հայտարարություն է տարածել կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:

Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Կուսակցության համահիմնադիր Նատալյա Արզաքանցյանը: 

«Միևնույն ժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ  ՈՒժը հայրենյաց կուսակցությունը բաց է համագործակցության համար ցանկացած հայրենանվեր քաղաքական ուժի և հասարակական կառույցի հետ, որը պատրաստ  է լծվել պետության կերտման գործին»,- ասված է հայտարարության մեջ: