• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

«Երևանի ավտոբուսի» 21 վարորդ ազատվել է աշխատանքից

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում 2024 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 10֊ն ընկած ժամանակահատվածում 21 վարորդ ազատվել է աշխատանքից։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

«Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումները, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրներ։

Ազատման պատճառներից է նաև Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, կանանցից գումար գանձելը»,- նշել է Կոստանյանը։