• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Երևանում կանցկացվի կիբերանվտանգության անվճար դասընթաց

«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը (EIF), ISTC կենտրոնի և IBM Academic Initiatives ծրագրի հետ համատեղ մեկնարկում է մեկօրյա անվճար վերապատրաստում կիբերանվտանգության և հարակից ոլորտներում դասավանդողների, բակալավրի բարձր կուրսերի և մագիստրատուրայի ուսանողների համար։

Միանալու համար հարկավոր է գրանցվել այստեղ մինչև հոկտեմբերի 10-ը:

Վերապատրաստման նպատակն է մասնագետներին ներկայացնել ոլորտի նորարարական լուծումները, ծանոթացնել արդիական թեմաներին, կիսվել կիրառական գիտելիքներով և հմտություններով, ինչպես նաև ներկայացնել IBM Academic Initiatives հարթակը և լուծումների ներդրումը դասապրոցեսի մեջ։