• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Երևանի ավագանին արտահերթ նիստ կգումարի․ օրակարգում քաղաքապետի տեղակալների նշանակումն է

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ հոկտեմբերի 26-ին կգումարվի Երևանի ավագանու արտահերթ նիստ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչությունը։

Ավագանու նիստի օրակարգում է քաղաքապետի տեղակալներ նշանակելու հարցը։

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի թեկնածուն  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արմեն Փամբուխչյանն է։

Քաղաքապետի տեղակալի թեկնածուներն են Լևոն Հովհաննիսյանը, Սուրեն Գրիգորյանը և«Հանրապետություն» կուսակցության անդամ Սարգիս Մադաթյանը։