• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Երևանի Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել. փլուզվել է 2 տուն

Երևանի Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է  որոտացել. նախնական տվյալներով 2 տուն է փլուզվել։ Այդ մասին հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

Նա նշեց, որ  11.43-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել:

Նախնական տվյալներով` փլուզվել է 2 տուն, ըստ ականատեսների` փլատակներում կա 2 քաղաքացի: Զոհերի և վիրավորների վերաբերյալ տեղեկություններ չկան: