• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ժամանել է Երևան

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նրա օդանավը վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։

Օդանավակայանում Վրաստանի վարչապետին դիմավորեցին Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Վրաստանի վարչապետը Երևանում հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ 

Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են առաջին փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին, Կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գեորգի Ամիլահվարին և Կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։