• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Երևանում փողոցների գծանշումները լինելու են ջերմա և սառապլաստ ներկանյութերով (վիդեո)

Երևանում ակտիվորեն շարունակվում է գծանշման գործընթացը։ Փողոցներում, որտեղ միջին նորոգում է իրականացվել, գծանշումները լինելու են ջերմա և սառապլաստ ներկանյութերով:

Քաղաքապետարանից հայտնում են, որ մատակարարը տալիս է մեկ տարվա երաշխիք՝ միաժամանակ վստահեցնելով, որ այդ նյութերը կդիմանան երկու տարի: Նոր Նորք վարչական շրջանի Գալշոյան փողոցում գծանշումն ավարտվել է: Ժամանակացույցում, անգամ եթե որոշ շեղումներ լինում են, ապա ոչ բարենպաստ եղանակով պայմանավորված, սակայն գործընթացը շարունակական է լինելու:

Գծանշման ընթացքում բարձրորակ նյութերի կիրառումը կնպաստի մայրաքաղաքում ճանապարհային երթևեկության կարգավորմանը:

Մանրամասները՝ տեսանյութում: