• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Քննարկվել են Ուրումչի-Երևան ուղիղ չվերթի բացման մանրամասները

ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Չեն Մինի գլխավորած պատվիրակությանը։

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սույն թվականի սեպտեմբերի 3-ին առաջին անգամ գործարկվող Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով ուղիղ չվերթի կազմակերպման մանրամասները:

Կողմերը կարևորել են Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցության հաստատումը՝ շեշտելով, որ այն մեծապես կնպաստի զբոսաշրջության զարգացմանը։