• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Երևանում տեղադրվում են փողոցների անունների, շենքերի ու տների հասցեների նոր ցուցանակներ

Երևանում տեղադրվում են փողոցների անունների, շենքերի ու տների հասցեների նոր ցուցանակներ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ 

«Չգունաթափվող և ջերմադիմացկուն նյութից պատրաստված ուղեցույց-ցուցանակները կամրացվեն բոլոր վարչական շրջաններում: Նախկին՝ թուջե ձուլվածքով ցուցանակները կլինեն միայն Կենտրոն վարչական շրջանում՝ կառույցների ճարտարապետական տեսքը պահպանելու նպատակով:

Այս պահին գործընթացը շարունակվում է Էրեբունի վարչական շրջանում»,-նշված է հաղորդագրության մեջ: