• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

Հոկտեմբերի 3-9-ը ընկած ժամանակահատվածում Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

Փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արաբկիր վարչական շրջանում գերազանցել է հոկտեմբեր 5-ին, Նոր Նորքում՝ հոկտեմբերի 6-ին: Կենտրոնում և Շենգավիթում շեղումներ չեն արձագարվել:

Հոկտեմբերի 7-ին ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում: Շենգավիթ վարչական շրջանում, Կենտրոնում և Արաբկիրում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։