• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Աշտարակից Երեւան ճանապարհին տեղադրվել է արագաչափ. թույլատրելի արագությունը` 60 կմ/ժ

Աշտարակ քաղաքից դեպի Երևան ուղղությամբ, վերգետնյա անցումից հետո տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։

Ճանապարհային ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Երևան քաղաքի Դավիթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածում՝ Աշտարակ քաղաքից դեպի Երևան ուղղությամբ, վերգետնյա անցումից հետո տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։

Լուսանկարահանող տեխնիկական միջոցը գործարկվելու է մայիսի 20-ից:Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»: