• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Սերոբ Սարգսյանը նշանակվել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Աջափնյակ վարչական շրջանում ունենք նոր նշանակում։ Սերոբ Սարգսյանը նշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար։ Շնորհավորում եմ Ձեզ, պարոն Սարգսյան։  Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Կամսար Բաբինյանին, որը վերջին 2․5 տարվա ընթացքում եղել է վարչական շրջանի ղեկավարը, ում հետ իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր։ 

Ուզում եմ տեղեկացնել, որ պարոն Բաբինյանը նշանակվել է Հայաստանի ամենախոշոր պոլիկլինիկայի տնօրեն, ինչի առթիվ շնորհավորում եմ նաև պարոն Բաբինյանին»,- ասաց Ավինյանը։