• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Քաղաքի տեսքը պետք է բացվի. Երևանում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված 9600 գովազդ

Պատմամշակութային հուշարձան-շենքերի տեսքը պետք է բացվի: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ այս մասին հայտաարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

Նա հիշեցրել է, որ 2023-ի ապրիլին Երևանի ավագանին փոփոխություններ կատարեց արտաքին գովազդի տեղադրման, կրիչների և էսքիզների սահմանված չափորոշիչներում: Անցած մեկ տարում Երևանում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված 9600 գովազդ:  

Նախագծով մեծ տեղեկատու դաշտով վահանակներից արդեն իսկ ամբողջությամբ մաքրվել են Բաղրամյան պողոտան ու Կիևյան փողոցը:   

«Այն չափորոշիչները, որոնք հաստատել ենք նախորդ տարի, իրապես լավագույն փորձն են ներառում և Երևանում տեսողական այդ աղմուկը վերացնելու տեսանկյունից շատ կարևոր նախաձեռնություն էին: Այս գործընթացը պետք է շարունակաբար առաջ տանենք, որպեսզի պատմամշակութային հուշարձանների ու ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերի տեսքը բացվի»,- ընդգծել է քաղաքապետը: