• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

2024-ից  Երևանի փողոցների գծանշումները կիրականացվեն թերմոպլաստով

Երևանում հաջորդ տարվանից մեկ վարչական շրջանում կմեկնարկի ճանապարհների ընթացիկ սպասարկման փորձնական ծրագիրը: Այս մասին նշվել է այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Կարևոր այս նախագծով հաղթող ճանաչված ճանապարհաշինական ընկերությունները տարին 12 ամիս զբաղվելու են փոսային նորոգմամբ, ճանապարհների ճաքալցմամբ և գծանշումներով, ճանապարհային նշանների և անվահրիչների տեղադրմամբ, պահպանմամբ ու սպասարկմամբ

Գծանշումների պարագայում կա հստակ պահանջ. հաջորդ տարվանից  գործընթացը կիրականացվի թերմոպլաստով: