• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Երևանում Արցախից տեղահանված ընտանիքներում 33 երեխա է ծնվել, որից 23-ը՝ տղա

Երևանում Արցախից տեղահանված ընտանիքներում մարտին ծնվել է 33 երեխա: Այդ մասին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտնել է առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը:

Նրա խոսքով՝ արցախցիների ընտանիքներում լույս աշխարհ է եկել 23 տղա և 10 աղջիկ։

Նշենք, որ մարտին Երևանում ծնվել է ընդհանուր առմամբ 1655 երեխա՝ 874 տղա և 781 աղջիկ: Ընդ որում, ընտանիքներից մեկում գրանցվել է 9-րդ երեխայի ծնունդը։

Մայրաքաղաքում մարտին մահացել է 597 մարդ, բնակչության բնական աճը 0,8 տոկոս է կազմել: