• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Երևանի տարբեր շինություններից հեռացվել է մոտ 360 տոննա ջուր

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 26-ին, ժամը 08։40-ից ահազանգեր է ստացել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում հորդառատ անձրևի հետևանքով տեղի ունեցած ջրալցումների վերաբերյալ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ (մոտ 360 տ)։