• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Երևանում կկայանա ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստ

Երեւանում այս շաբաթ՝ փետրվարի 25-ին, ժամը 09:30-ին կկայանա ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը:

Նիստը կանցկացվի ԱԺ ոսկեզօծ դահլիճում: Այդ մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Նիստին հաջորդելու է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանի եւ Նիլս Ուշակովսի մամուլի ասուլիսը: