• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Երևանի մետրոպոլիտենի գործարկումից հետո առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները

Երևանի մետրոպոլիտենի գործարկումից ի վեր` ավելի քան 40 տարի անց, կատարվում է շարժասանդուղքների փոխարինում: Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, գործընթացը մի քանի կայարաններում արդեն ավարտվել է: Ընթացքի մեջ են «Սասունցի Դավիթ», առաջիկայում նաև՝ «Զորավար Անդրանիկ» կայարանում շարժասանդուղքների նորացման աշխատանքները:

«Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենում իրականացվել է 6.3 միլիարդ դրամի ներդրում՝ ենթակառուցվածքների արդիականացման համար: Հաճախ չերևացող այս աշխատանքների հիմնական նպատակը երևանյան մետրոյի ու ուղևորների անվտանգությունն է»,- նշված է Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: