• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Երևանում ձերբակալվել է թմրանյութ իրացնող օտարերկրացի

Նոր Նորքի ոստիկանության բաժնի ծառայողները Գայի պողոտայում ձերբակալել և իր վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ բաժին են տեղափոխել 29-ամյա մի օտարերկրացու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 45 գրամից ավելի մարիխուանա։

Ոստիկանությունից տեղեկացնում են՝ ձերբակալվածը հայտնել է, որ թմրամիջոցն  իրացնելու նպատակով ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով։

Հետագա միջոցառումներով պարզվել է նրա՝ արդեն տեղադրած փաթեթներից մեկի տեղը։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել է 12 գրամից ավելի մարիխուանա։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: