• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Երևանը Մոսկվային կփոխանցի ՌԴ քաղաքացիների հարկային տեղեկատվությունը․ RBK

Հայկական բանկերն ու բրոքերները սկսել են ռուսներից տեղեկություններ պահանջել՝ նրանց հարկային ռեզիդենտության վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, հարցումները կատարվում են Ռուսաստանի հետ ավտոմատ կերպով տեղեկատվություն փոխանակելու համար։

Ակնկալվում է, որ փոխանակումը կսկսվի արդեն այս տարի:

Արդյունքում, Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների և ռուսներին պատկանող ընկերությունների եկամուտների ու ակտիվների մասին տեղեկությունները հասանելի կդառնան Դաշնային հարկային ծառայությանը։