• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

airBaltic-ը վերսկսում է Ռիգա-Երևան թռիչքները

Մայիսի 17-ից լատվիական ազգային փոխադրող airBaltic ավիաընկերությունը 12 տարվա ընդմիջումից հետո վերսկսում է Ռիգա-Երեւան-Ռիգա երթուղով չվերթերը։

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ից հայտնել են, որ թռիչքները կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի եւ կիրակի:

Նշվում է, որ airBaltic ավիաընկերության ավիապարկը համալրված է նոր Airbus A220-300 օդանավերով: