• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Այսօր աշխարհին ավելի շատ պետք էր Ադրբեջանը, քան միայն իր իրավունքների համար պայքարող Հայաստանը. դեսպան Մկրտչյանը՝ «Diplomatic Life of Greece» ամսագրին

«Diplomatic Life of Greece» ամսագիրն իր հոկտեմբերի համարում անդրադարձել է ՀՀ անկախության 32-րդ տարեդարձի և փոխադարձ դիվանագիտական առաքելությունների բացման 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում տեղի է ունեցել «Հայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգությունը» վերտառությամբ ֆոտոցուցահանդեսի բացումը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների մեջ ներառված Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգության համառոտ ներկայացումը Հայաստանից ժամանած դաշնակահարուհիներ Արմինե Գրիգորյանի և Սոնա Բարսեղյանի կատարմամբ: Ամսագրում տեղ է ...

Կարդալ ավելին »

ՀԱՄԱՍ-ն օտարերկրյա մոտ 600 քաղաքացու նոյեմբերի 8-ին թույլ է տվել հեռանալ Գազայից

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժումը հրապարակել է ավելի քան 600 օտարերկրյա քաղաքացիների և երկքաղաքացիություն ունեցող պաղեստինցիների ցուցակները, որոնք նոյեմբերի 8-ին կարող են հեռանալ Գազայի հատվածից «Ռաֆահ» հսկիչ անցակետով: Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Նշվում է, որ ցուցակում ներառված են Գերմանիայի, Կանադայի, Ռումինիայի, Ուկրաինայի և Ֆիլիպինների քաղաքացիներ։ ՀԱՄԱՍ-ի հրապարակած ցուցակներում կա նաև Միացյալ Նահանգների շուրջ 100 քաղաքացի։ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ նոյեմբերի 8-ի ցուցակում չկան։ ...

Կարդալ ավելին »

Տնտեսական աճի վերաբերյալ միջազգային կառույցների գնահատականն ավելի հոռետեսական է, քան ՀՀ կառավարությանը. «Լույս»

«Լույս» հիմնադրամը համեմատել է ՀՀ-ում տնտեսական աճի վերաբերյալ միջազգային կառույցների և Հայաստանի կառավարության կանխատեսումները: «Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հրապարակել է մամուլի հաղորդագրություն, որը հակիրճ ներկայացնում է ԱՄՀ առաքելության ս. թ. սեպտեմբերի 13-ից 25-ը Հայաստան կատարած այցի նախնական արդյունքները: Դրանում մասնավորապես նշվում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսական աճը կթուլանա՝ 2023 և 2024 թվականներին հասնելով համապատասխանաբար 7 ...

Կարդալ ավելին »

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում. Ծակքար գետից դուրս է բերվել 4-ամյա աղջնակի դի

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Ծակքար գյուղով հոսող «Ծակքար» գետը երեխա է ընկել, հաղորդում է Shamshyan.com-ը: Ոստիկանները պարզել են, որ նշված գետից քաղաքացիները դուրս են բերել նույն գյուղի բնակիչ 4-ամյա երեխայի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր ...

Կարդալ ավելին »

21 հարցուպատասխան լիազորված տնտեսական օպերատորի վերաբերյալ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) մասնակիցների համար հավաքագրել և ՊԵԿ պաշտոնական կայքէջում հրապարակել է  լիազորված տնտեսական օպերատորի (ԼՏՕ) վերաբերյալ բիզնեսին հետաքրքրող, առավել հաճախ հնչող հարցեր և պատասխաններ։ Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են դառնալ լիազորված տնտեսական օպերատոր, քանի՞ տիպի ԼՏՕ գոյություն ունի, ինչպիսի՞ պահանջներ են ներկայացվում, ի՞նչ առավելություններ ունեն ԼՏՕ-ները։ Այս և այլ հարցերի պատասխաններն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 88 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 16 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 7-8-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 88 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 12-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 6, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 3-ական, հոգեկան ներգործության, մարդու առևանգման, խուլիգանության, կաշառակերության, թմրանյութի իրացման, ...

Կարդալ ավելին »

ԵԱՏՄ-ն և ԱՊՀ-ն դարձել են ապադոլարայնացման լոկոմոտիվ․ Լավրով

Եվրասիական տնտեսական միությունը եւ Անկախ Պետությունների Համագործակցությունը դարձել են համաշխարհային տնտեսության ապադոլարայնացման գործընթացների լոկոմոտիվը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեսպանների կլոր սեղանի ընթացքում, որը նվիրված էր ուկրաինական կարգավորման թեմային, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ «Պարզ է, որ ապադոլարայնացման գործընթացի լոկոմոտիվների շարքում մենք տեսնում ենք այնպիսի միավորումներ, ինչպիսին են Եվրասիական տնտեսական միությունը եւ Անկախ Պետությունների Համագործակցությունը։ Այդ կառույցների ...

Կարդալ ավելին »

Ժամանակն է Հայաստան-Հունաստան գործակցությունը հասցնել ռազմավարական մակարդակի. ՀՀ դեսպան

Հունաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ Diplomatic Life of Greece ամսագիրն իր հոկտեմբերի համարում անդրադարձել է ՀՀ անկախության 32-րդ տարեդարձի և փոխադարձ դիվանագիտական առաքելությունների բացման 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում տեղի է ունեցել «Հայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգությունը» վերտառությամբ ֆոտոցուցահանդեսի բացումը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների մեջ ներառված Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգության համառոտ ներկայացում Հայաստանից ժամանած դաշնակահարուհիներ Արմինե Գրիգորյանի և ...

Կարդալ ավելին »

Տավուշի մարզում 7-8 գյուղ ունենք, որոնց վարելահողերն ամբողջովին գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ. Պապոյան

Հայաստանը երբեք ոչինչ Ադրբեջանին չի խոստացել, Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի՝ 1974-1975թթ. քարտեզներով, իսկ այդ քարտեզներով մենք Տավուշի մարզում 7-8 գյուղ ունենք, որոնց վարելահողերն ամբողջովին գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: Պապոյանի խոսքով՝ սահմանազատման տարբերակներից մեկը կարող է լինել ...

Կարդալ ավելին »

Վիճակագրական կոմիտեն առաջին անգամ հրապարակվել է հայ-թուրքական «Մարգարա» անցակետով մուտք ու ելքի ցուցանիշը

ՀՀ վիճակագրական կոմիտեն առաջին անգամ հրապարակել է հայ-թուրքական «Մարգարա» անցակետով իրականացված մուտքերի և ելքերի գրանցումների վերաբերյալ տվյալներ: Ըստ այդմ՝ 2023թ. հունվար- սեպտեմբեր ամիսներին հայ-թուրքական «Մարգարա» սահմանային անցակետով Թուրքիայից Հայաստան է մուտք գործել ՀՀ անձնագիր ունեցող 38, իսկ դուրս եկել 10 քաղաքացի: Սահմանային գրանցման հաշվեկշիռը կազմել է 28: Այս ցուցանիշն, ամենայն հավանականությամբ, արտացոլում է այս տարվա փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից ...

Կարդալ ավելին »