• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Հուսանք՝ երրորդ երկրների քաղաքացիների համար կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ առաջիկայում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական ​​անձնագրեր ունեցող անձանց համար։ Փաշինյանն այդ մասին խոսել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ։ «Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ ուզում եմ հույս հայտնել, որ առաջիկայում մենք կունենանք հատուկ ներկայացուցիչների քննարկումների և բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը, որը վերաբերվում ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ն Արցախից բռնի տեղահանվածներին աջակցելու համար 54 մլրդ դրամի հատկացում է արել

Հայաստանի կառավարությունը շուրջ 54 մլրդ դրամի հատկացում է արել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար, այս պահի դրությամբ այս գումարից ծախսվել է 16 մլրդ դրամը: Այդ մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում: Վարչապետը նշեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության ծրագրերի մի մասը որոշակի արտահայտություն կգտնի նաև ...

Կարդալ ավելին »

Համաձայնեցված են Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության 3 հիմնական սկզբունքները. Փաշինյան

Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ու խաղաղության երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են,  խաղաղության պայմանագրի ստորագրումն իրատեսական կլինի, եթե հայկական և ադրբեջանական կողմերը հավատարիմ մնան այդ սկզբունքներին: Այդ մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում: «Ըստ էության, պետք է արձանագրեմ, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ու խաղաղության երեք հիմնական ...

Կարդալ ավելին »

Կառավարությունն այս տարի սպասում է առնվազն 7 տոկոս տնտեսական աճ

Հայաստանի կառավարությունը 2023 թվականին սպասում է առնվազն 7 տոկոս տնտեսական աճ, գնաճի միջավայրը կայուն է: Այդ մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում: «Մեր կարևորագույն ձեռքումներից մեկը սպառնալիքների և անվտանգային մարտահրավերների միջավայրում մեր մակրոտնտեսական կայունությունն է, որը մենք կարողացանք պահպանել և՛ պատերազմի, և՛ ներքաղաքական անկայունությունների, և՛ կորոնավիրուսի ...

Կարդալ ավելին »

Նորք-Մարաշի գերեզմանատան վարիչը կալանավորվել է կաշառք ստանալու մեղադրանքով

Նորք-Մարաշի գերեզմանատան վարիչը կալանավորվել է 4500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեղադրանքով: Այդ մասին տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից: «Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Հ. Շ.-ն, զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի Նորք-Մարաշ վարչական շրջանի գերեզմանատան վարիչի պաշտոնը, Վ. Կ.-ի օգտին իր իշխանական լիազորություններն օգտագործելով գործողություն կատարելու, այն է՝ վերջինիս ազգականին Նորք-Մարաշ գերեզմանատանը հուղարկավորելու և նախընտրելի տարածքում գերեզմանատեղի ...

Կարդալ ավելին »

Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման մասով առաջընթաց ունենք. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուրջ առաջընթաց է տեսնում Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման առումով։ Վարչապետն այս մասին խոսել է Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:   «2018 թվականի նկատմամբ 2024-ին մեր կապիտալ ծախսերն աճում են 310 տոկոսով կամ 537 մլրդ դրամով: Մեր պլանների մեջ է մտնում նաև 2024-ին ունենալ առնվազն 500 կմ հիմնանորոգված կամ ...

Կարդալ ավելին »

Հաջորդ տարվա պետբյուջեի եկամտային մասը 105 տոկոսով ավելի է 2018-ին պլանավորածից

Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի նախագծում եկամտային մասը 1 տրլն 367 մլրդ 800 մլն դրամով կամ 105 տոկոսով ավելի է, քան 2018-ին պլանավորածը: Այդ մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում: «2024 թվականի բյուջեի եկամտային մասով ՀՀ բյուջեն 2018 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվում է: 2024 ...

Կարդալ ավելին »

Հայ բռնցքամարտիկները 13 մեդալ են նվաճել Վրաստանում

Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Վրաստանի Փոթի քաղաքում մասնակցել է միջազգային մրցաշարի եւ նվաճել է 13 մեդալ, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։ Աշիկ Գրիգորյանի գլխավորած հավաքականի բոլոր մարզիկներն էլ դուրս են եկել եզրափակիչ՝ նվաճելով 6 ոսկե եւ 7 արծաթե մեդալ։ Հայաստանի թիմը պատրաստվում է նոյեմբերի 22-ին Երեւանում մեկնարկելիք աշխարհի պատանեկան առաջնությանը։

Կարդալ ավելին »

Հայաստանում արտահանումն աճել է 48.5%-ով

2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 13,739.5 մլն ԱՄՆ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 47.2%-ով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից: Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 3,150.8 մլն ԱՄՆ դոլարով: Այսպես, 2023թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանն արտահանել է 5,251.4 մլն ԱՄՆ դոլարի ...

Կարդալ ավելին »

Մախաչկալայի օդանավակայանում զանգվծային անկարգություններից տուժել է 20 մարդ. 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Անկարգություններից հետո Մախաչկալայի օդանավակայանը կբացվի միայն օդանավակայանի տերմինալի, օդանավակայանի և հարակից տարածքի իրավապահների կողմից մանրակրկիտ ստուգումներից հետո, հայտնում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության Telegram ալիքը։ Ավելի վաղ «Ռոսավիացիան» հայտնել էր, որ Մախաչկալայի օդանավակայանը փակ է օդանավերի ընդունման համար, նախնական՝ մինչև նոյեմբերի 6-ի ժամը 02.59-ը։ Ավելի ուշ Դաղստանի կառավարությունը հայտարարեց, որ օդանավակայանի աշխատանքը կվերականգնվի առաջիկա օրերին, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Օդանավակայանի ...

Կարդալ ավելին »