• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Երևանում երթևեկության նոր փոփոխություն կկատարվի

Երևանում հուլիսի 26-ից կկատարվի երթևեկության կազմակերպման ևս մեկ փոփոխություն: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Նշվում է, որ Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքում՝ Զավարյան 1Ա հասցեին հարակից ճանապարհահատվածից դեպի Տիգրան Մեծ պողոտայի 3-րդ նրբանցք 18/1 հասցեին հարակից ճանապարհահատված ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է 104 հանցանք. գրանցվել է 14 ավտովթար, վիրավորվել է 19 մարդ

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 24-25-ը: Բացահայտվել է 104 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 11-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 6 դեպք՝ հոգեկան ներգործության, 5 ...

Կարդալ ավելին »

Արծվանիկի պոչամբարի գործունեությունը մշտապես գտնվում է ԶՊՄԿ-ի ուշադրության կենտրոնում. իրականացվում են բազմապիսի չափումներ և հետազոտություններ

Տնտեսական լրագրողների ակումբը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) հետ կազմակերպել էր լրագրողների շրջայց դեպի կոմբինատին պատկանող Արծվանիկի պոչամբար։  Պոչամբարը շահագործվում է 1977 թվականից, գտնվում է Կապան խոշորացված համայնքի տարածքում, շահագործվում է հոսանքն ի վեր մեթոդով, այսինքն՝ հաջորդ պատվարի մի մասը գտնվում է նախորդի վրա, ինչպես նաև չորացված, զտված պոչերի վրա, որոնք էլ հիմք են հանդիսանում պոչամբարի բարձրացման համար։ Պոչամբարի հայելային մակերեսն ...

Կարդալ ավելին »

Այսօր մի քանի ժամով փակ կլինի Իսահակյան-Թամանյան խաչմերուկը

««Մեր պարերը և մենք» հայկական ավանդական պարերի ուսուցում» միջոցառման շրջանակում՝ հուլիսի 25-ին՝ ժ. 18:30-21:00-ն երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան խաչմերուկը: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Կարդալ ավելին »

«Մանկական Եվրատեսիլ 2025»․ Հանրայինը հայտարարում է մրցույթ

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է մրցույթ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը ներկայացնելու համար: Ինչպես տեղեկացրին Հանրային հեռուստաընկերությունից, մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ռեզիդենտ հանդիսացող այն երեխաները, որոնք 2025 թվականի դեկտեմբերի 13-ի դրությամբ կլինեն առնվազն 9, առավելագույնը՝ 14 տարեկան։ Լսումներին կարող են դիմել ինչպես մենակատարներ, այնպես էլ դուետներ կամ խմբեր՝ մինչև 6 մասնակցով։ «Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել լսումների առաջին ...

Կարդալ ավելին »

Բանկերի տրամադրած վարկերը՝ ըստ ոլորտների

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների 2025 թվականի մայիսի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրվել են ընդամենը 6,278,911 մլն դրամի վարկեր, որից 4,243,117 մլն-ը ՀՀ դրամով, մնացած 2,035,794 մլն-ը տարադրամով։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 28.94%-ով։ Ըստ ոլորտների բաշխվածությունը ունի հետևյալ տեսքը․ Արդյունաբերության ոլորտին տրամադրվել է 592,457 մլն դրամի վարկ, որից  244,851 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 347,606 մլն-ը տարադրամով։ ...

Կարդալ ավելին »

Tesla ճաշարան՝ Հոլիվուդում․ ռոբոտը մատուցում է պոպկորն

Լոս Անջելեսում պաշտոնապես բացվել է Իլոն Մասկի երկար սպասված Tesla Diner-ը, որը նախագծված է ռետրո-ֆուտուրիստական ոճով։ Բացմանը հյուրերին դիմավորել են մարդանման Optimus ռոբոտները, որոնք այցելուներին պոպկորն են հյուրասիրել հսկայական էկրանների և Tesla-ի լիցքավորման կայանների ֆոնին։ 24-ժամյա անսովոր ավտոկայանատեղին գտնվում է Հոլիվուդյան հայտնի բուլվարում: Հաստատությունը հագեցած է 80 գերհզոր V4 Supercharger լիցքավորման կայաններով և երկու հսկա էկրաններով, որոնք նախատեսված են ֆիլմեր ...

Կարդալ ավելին »

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան համալրվում է

Տեղի ունեցավ «Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիա» հասարակական կազմակերպության Խորհրդի հեռավար նիստը, որին մասնակցեցին ներքոհիշյալ անդամները՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ի դեմս Վարդան Ջհանյանի «Թեղուտ» ՓԲԸ, ի դեմս Կարեն Սիմոնյանի «Լիդիան Արմենիա» ՓԲԸ, ի դեմս Հայկ Ալոյանի «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ, ի դեմս Վահրամ Ավագյանի «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ, ի դեմս Ռուզաննա Գրիգորյանի Կանոնակարգի համաձայն՝ նիստը նախագահում էր խորհրդի նախագահ Վարդան Ջհանյանը, ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը հարկ վճարողներին հիշեցնում է ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու մասին

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքում կատարված լրացումներով և փոփոխություններով այս տարվա հուլիսի 1-ից որոշ մասնագիտական աշխատանքներ կատարողներ և ծառայություն մատուցողներ այլևս չեն գործում շրջանառության հարկի դաշտում և կգործեն միայն հարկման ընդհանուր համակարգում։ Փոփոխությունը վերաբերում է ՀՀ-ում կիրառվող տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի․ «M (ԷՄ) Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն» բաժնում ներառվող «69․ Իրավաբանական և հաշվապահական գործունեություն», «70․ Գլխամասային գրասենյակների գործունեություն. կառավարման ...

Կարդալ ավելին »

ՆԱՏՕ-ի մոտ 34 հազար զինծառայող զորավարժությունների կմասնակցի Լեհաստանում

Լեհաստանում սեպտեմբերին նախատեսված զորավարժություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ին անդամակցող երկրների շուրջ 34 հազար զինծառայողներ: Այդ մասին հայտնում է Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը։ Iron Defender («Երկաթե պաշտպան») կոդային անվանմամբ համալիր զորավարժությունները 2025 թվականին Լեհաստանի զինված ուժերի ամենախոշոր և ամենակարևոր ուսումնական նախաձեռնություններից է։ Նշվում է, որ զորավարժությունները կանցկացվեն ցամաքում, ծովում, օդում և կիբեռտարածությունում: Հայտարարությունում ընդգծվում է, որ դաշնակիցները Լեհաստանի զինված ուժերի ...

Կարդալ ավելին »