ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հուլիսի 28-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 382.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 386.00 դրամ (+0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 447.00 դրամ (+1.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 456.00 դրամ (+4.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.85 դրամ (-0.01 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.95 դրամ (-0.01 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 382.00 դրամ (+0.00 ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 6.3 տոկոսով գերազանցել է մեկամյա վաղեմության տվյալը։ Այդ մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած հերթական ամփոփագրում։ Հունիսին այն 8.8 տոկոսով բարձր է եղել նախորդ ամսվա ցուցանիշից, իսկ 2024 թվականի հունիսի համեմատ աճել է 8.6 տոկոսով։ Այս տարվա հունվար-հունիս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը 12.1 տոկոսով ցածր է եղել 2024-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով ...
Կարդալ ավելին »Օրենքի խախտմամբ գրանցվել է սեփականության իրավունք Երևանին պատկանող հողամասի նկատմամբ. Հակակոռուպցիոն կոմիտե
Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2006 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև 2007 թվականի նոյեմբերի 5-ը ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման պետի պաշտոնը զբաղեցրած անձը, նույն ստորաբաժանման 2 այլ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ, իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և օրենքի խախտմամբ գրանցել քաղաքացու սեփականության իրավունքը Երևան համայնքին ...
Կարդալ ավելին »Տեղումների կրճատումը բարձրացնում է ջրային ոլորտի խոցելիությունը. ՇՄ նախարար
Ալթայում կայացած «Բնության և շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված միջազգային համաժողովի» շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Ինչպես պահպանել համաշխարհային ջրային բալանսը» խորագրով փորձագիտական նստաշրջանին։ Համաժողովին ներկա էին նաև Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի գործընկերները։ Ինչպես տեղեկանում ենք ՇՄ նախարարության տարածած հաղորդագրությունից, իր ելույթում Հմբարձում Մաթևոսյանն անդրադարձել է կլիմայի փոփոխության բացասական հետևանքներին ջրային ռեսուրսների վրա՝ ...
Կարդալ ավելին »ՏՏ ոլորտի տնտեսվարողներին տրվող պետական աջակցության հայտերն ընդունվում են
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին պետական աջակցությունների տրամադրման գործընթացի երկրորդ եռամսյակի հայտերի ընդունումը սկսված է։ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ հայտերն ընդունվում են 2025թ․ մինչև օգոստոսի 20-ը ներառյալ։ Ծրագրի շրջանակում տրամադրվում է ԲՏ ոլորտի աջակցություն՝ աշխատանքային միգրանտների համար, նոր աշխատողների ներգրավման համար, կադրերի վերապատրաստման համար: «Եթե գործունեություն եք իրականացնում բարձր տեխնոլոգիաների ոլորտում, սա ձեր հնարավորությունն է ...
Կարդալ ավելին »Երևանի քաղաքապետարանը հրավիրում է նշելու Վարդավառը հուլիսի 27-ին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ից մինչև 18։00-ը, Երևանի գեղասահքի ու հոկեյի մարզադպրոցում Վարդավառը նշելու։ Երևանի քաղաքապետարանն այդ մասին հաղորդագրություն է տարածել։ «Հուլիսի 27-ին՝ ժամը 13:00-ից մինչև 18:00-ը, հրավիրում ենք ձեզ Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց՝ միասին նշելու Վարդավառը՝ ուրախ ու գունեղ մթնոլորտում: Ավանդական ջրոցիից բացի սպասվում է ձնոցի, փրփուրի շոու, լարախաղաց, պլանետարիում: Երեխաները հնարավորություն կունենան օգտվել տարածքում ...
Կարդալ ավելին »ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ. 25/07/25
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ հուլիսի 25-ին բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.16 դրամով և կազմել 383.74 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.78 դրամով և կազմել 450.86 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.0558 դրամով և կազմել 4.829 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 519.51 դրամ: Ինչ վերաբերում ...
Կարդալ ավելին »Ասիական ինդեքսներ. 25/07/25
Ասիական ֆոնդային բորսաների հուլիսի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 1.59%-ով և կազմել 41826.34 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 1.75%-ով և կազմել 2977.55 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.65%-ով և կազմել 3605.73 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.51%-ով և կազմել 25667.18 կետ:
Կարդալ ավելին »ՀամաՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերի բացմանը որոշ փողոցներ փակ կլինեն
ՀամաՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերի բացման արարողությունը տեղի կունենա Հանրապետության հրապարակում՝ հուլիսի 26-ի ժամը 18։00-22։30-ը։ Նշված ժամանակահատվածում հրապարակի շրջանաձև երթևեկության մի մասը փակ կլինի։ Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, բացման արարողության շրջանակում հուլիսի 26-ի ժամը 18։00-19։30-ը Մատենադարանի հրապարակից՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտա, Սայաթ-Նովայի պողոտա, Աբովյան փողոց, Հանրապետության հրապարակ երթուղով կանցկացվի երթ։ Ջահակիրների մրցավազքը տեղի կունենա ժամը 18։30-ից մինչև 20։30 «Եռաբլուր» զինվորական պանթեոնից՝ Իսակովի պողոտա, ...
Կարդալ ավելին »ԿԳՄՍ նախարարությունն ուսուցիչներին հրավիրում է առցանց հանդիպման
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի ւև սպորտի նախարարությունը, հանրակրթական դպրոցների ուսուցիչներին, 2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ հրավիրում է առցանց հանդիպման, որը կանցկացվի օգոստոսի 13-ին՝ ժամը 10։00-ին։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը, ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, ինչպես նաև հանրակրթության ոլորտի այլ պատասխանատուներ կներկայացնեն պարզաբանումներ հանրակրթության ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցելու ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ