• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Նավթի գներն աճել են. 18-08-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.56%-ով և կազմել 80.58 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.81%-ով և կազմել 84.17 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 18-08-23

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.01%-ով և կազմել 1921.80 դոլար, արծաթի գինն աճել է 1.69%-ով և կազմել 22.87 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.30%-ով և կազմել 901.10 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ. 18-08-23

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինն աճել է 1.28%-ով և կազմել 2171.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.78%-ով և կազմել 8258.00 դոլար, կապարի գինն աճել է 0.66%-ով և կազմել 2139.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.20%-ով և կազմել 20135.00 դոլար, անագի գինն աճել է 0.80%-ով և կազմել 25300.00 ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսները նվազել են. 18-08-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.84%-ով և կազմել 34474.83 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.77%-ով և կազմել 4370.36 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.17%-ով և կազմել 13316.93 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը կրակ է բացել Մյուրիշենի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ. Արցախի ՊՆ

Ադրբեջանական զինուժը օգոստոսի 18- ին ժամը 09:20-ի սահմաններում Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ։ Այդ մասին տեղեկանում է Արցախի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից; «Ակնհայտ է, որ հետևողականորեն խոչընդոտելով գյուղատնտեսակսն աշխատանքները, ադրբեջանական կողմը նպատակ ունի էլ ավելի խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետը»,- ասված է հաղորդագրության մեջ: Օգոստոսի 17- ին ադրբեջանական զինուժը ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ․ 18-08-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.71%-ով և կազմել 15676.90 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.94%-ով և կազմել 7191.74 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.63%-ով և կազմել 7310.21 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.41%-ով և կազմել 1028.93 կետ:

Կարդալ ավելին »

Ադրբեջանը խափանել է Արցախի կայուն կապը համացանցի հետ

Լաչինի միջանցքում տեղակայված ապօրինի անցակետի մոտակայքում ադրբեջանական կողմը կտրել է համացանցի օպտիկամանրաթելային մալուխը՝ խափանելով Արցախի կայուն կապը համացանցի հետ: Այդ մասին  «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ «Երեկ՝ օգոստոսի 17-ին, ժամը 17:55-ին, Բերձորի (Լաչինի) միջանցքում տեղակայված ապօրինի անցակետի մոտակայքում ադրբեջանական կողմը կտրել է համացանցի օպտիկամանրաթելային մալուխը՝ խափանելով Արցախի կայուն կապը համացանցի հետ: Երեկ երեկոյան Արցախի ...

Կարդալ ավելին »

Անչափահաս աղջկա նկատմամբ բռնություն կիրառած կինը հայտնաբերվել է և գտնվում է ոստիկանությունում

Անչափահաս աղջկա նկատմամբ բռնություն կիրառած կինը հայտնաբերվել է․ նա այս պահին ոստիկանությունում է։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ «Քանի որ բազմաթիվ զանգեր եմ ստանում համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա, տեղեկացնում եմ, որ ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ...

Կարդալ ավելին »

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Լանջիկի ավտովթարի մասնակից վարորդի նկատմամբ

Դատախազը օգոստոսի 17-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Լանջիկի ավտովթարի մասնակից վարորդի՝ Հ.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազությունից, հանրային քրեական վարույթով պարզվել է, որ Հ.Պ.-ն օգոստոսի 14-ի ժամը 00:20-ի սահմաններում, իր կողմից շահագործվող «ԶիԼ – ՄՄԶ-554Մ» մակնիշի ավտոմեքենան վարելով Երևան-Գյումրի ավտոճանապարհով և հասնելով ավտոճանապարհի 90-րդ ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի տարածքից կրակոցներ են արձակվել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի տարածքից կրակոցներ են արձակվել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ: ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. «Ս/թ օգոստոսի լույս 18-ի գիշերը ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, դեռեւս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ եւ ...

Կարդալ ավելին »