ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները Ստամբուլում, ըստ նախանական տվյալների, սպասվում են հուլիսի 23-ի երեկոյան: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ նշելով, որ ամսաթիվը և ժամը դեռ ճշտվում են: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։
Կարդալ ավելին »Author Archives: admin
Շվեյցարիան վերականգնում է ռազմական բունկերները
Շվեյցարիայի բանակը կոչ է արել տեխնոլոգիական ընկերություններին, հետազոտողներին և ստարտափներին օգնել պատերազմական դարաշրջանի բունկերները վերածել ժամանակակից պաշտպանական կենտրոնների։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։ Շվեյցարիան ձգտում է վերականգնել իր ռազմական բունկերների համակարգը, որոնցից շատերը չեն օգտագործվել 1990-ական թվականներից ի վեր: Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով շվեյցարական բանակը վերանայում է երկրով մեկ ցրված մոտ 8000 բունկերների դերը և դրանք արդիականացնելու լավագույն եղանակները: Բունկերներից մի ...
Կարդալ ավելին »Deutsche welle․ հաքերները հարձակվել են Microsoft-ի սերվերների վրա
Հաքերները հարձակվել են Microsoft-ի տեղական SharePoint սերվերների վրա, հայտարարել է ընկերությունը՝ կոչ անելով հաճախորդներին տեղադրել թարմացում: Հարձակման հետաքննությանը միացել է ամերիկյան ՀԴԲ-ն: Այդ մասին տեղեկացնում է Deutsche welle-ն։ «Հարձակումները թիրախավորում են տեղական SharePoint սերվերները, որոնք վեբ-հիմքով համագործակցության և փաստաթղթերի կառավարման հարթակ են, որն օգտագործվում է պետական գործակալությունների և բիզնեսների կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ։ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն տեղյակ է ...
Կարդալ ավելին »Գնիշիկում նշվել է Մեղրաքամի ավանդական տոնը
Օրերս Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Գնիշիկ բնակավայրում նշվել է Մեղրաքամի ավանդական տոնը։ Տոնական միջոցառումը սկսվել է վերակառուցված Սուրբ Թադեոս եկեղեցու օծման հանդիսավոր արարողակարգով՝ խորհրդանշելով համայնքային կյանքի և մշակութային արժեքների վերակենդանացումը։ Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, ովքեր շնորհավորել են ներկաներին՝ ընդգծելով համայնքային արժեքների պահպանման և զարգացման կարևորությունը։ Ներկա են ...
Կարդալ ավելին »Ներկայացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման հանձնաժողով դիմելու կարգը
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացված փոփոխություններով՝ արդեն իսկ ստեղծվել և գործում է միջգերատեսչական հանձնաժողով։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ հանձնաժողովին կարող են դիմել բնակապահովման ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած ընտանիքները՝ մերժումն ստանալուց հետո երկամսյա ժամկետում։ Ըստ այդմ, մերժում ստացած անձինք կարող են դիմում ներկայացնել հետևյալ դեպքերում. Դիմողի կամ ընտանիքի որևէ ...
Կարդալ ավելին »Մեկնարկել է Քաջարան-Ագարակ ճանապարհի 2-րդ թունելի հորատումը
Մեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Այս թունելն ունենալու է 530 մ երկարություն։
Կարդալ ավելին »Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է մինչև 68,33 դոլար
Brent-ի սեպտեմբերյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել է 0,88 դոլարով (1,27%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 68,33 դոլարի: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքսը»է նշելով, որ WTI-ի սեպտեմբերյան ֆյուչերսներն այդ ժամանակ NYMEX բորսայում նվազել է 0,87 դոլարով (1,32 %)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 65,08 դոլարի։
Կարդալ ավելին »Bitcoin-ի փոխարժեքն այսօր. 23/07/25
Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները հուլիսի 23-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 1.51%-ով և կազմել 45,108,365.63 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 1.40%-ով և կազմել 117,521.73 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 2.41%-ով և կազմել 3,705.98 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.031534461 (-0.98%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 2.11%-ով և կազմել 519.26 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.004418418 ...
Կարդալ ավելին »Դրամի փոխարժեք. 23/07/25
ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հուլիսի 23-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 382.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 386.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 444.00 դրամ (+2.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 453.00 դրամ (+3.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.87 դրամ (+0.03 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.97 դրամ (+0.02 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 382.00 դրամ (-1.00 ...
Կարդալ ավելին »+40 աստիճան․ խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից, շատ ջուր խմեք
Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ մինչև հուլիսի 25-ն Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ինչպես տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, Երևանում ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ