• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Երևանում ձերբակալվել է թմրանյութ իրացնող օտարերկրացի

Նոր Նորքի ոստիկանության բաժնի ծառայողները Գայի պողոտայում ձերբակալել և իր վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ բաժին են տեղափոխել 29-ամյա մի օտարերկրացու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 45 գրամից ավելի մարիխուանա։ Ոստիկանությունից տեղեկացնում են՝ ձերբակալվածը հայտնել է, որ թմրամիջոցն  իրացնելու նպատակով ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով։ Հետագա միջոցառումներով պարզվել է նրա՝ արդեն տեղադրած փաթեթներից մեկի տեղը։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված ...

Կարդալ ավելին »

Ոստիկանության ծառայողները կորած երեխային հանձնել են ծնողներին

Հուլիսի 23-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ Երևանի Հյուսիսային պողոտայում գտել են մի երեխայի, որը կորցրել է ծնողներին։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնած օպերատիվ խումբն ու տարածքում ծառայություն իրականացնող պարեկները պարզել են երեխայի ծնողների ինքնությունը։ Երեխան հանձնվել է ծնողներին։

Կարդալ ավելին »

Անձը մեղադրվում է կաշառքի դիմաց վարորդական վկայական տրամադրելու մեջ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Աբովյան քաղաքի բնակիչը մեղադրվում է կաշառքի դիմաց վարորդական վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու պատրվակով գումար ստանալու մեջ: Մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: »Աբովյան քաղաքի բնակիչը, տեղեկանալով քաղաքացու կողմից վարորդական իրավունքի վկայական ստանալու ցանկության մասին, հանդիպել է վերջինիս հետ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություն ներկայացրել այն մասին, թե իբր հանդիսանում է ...

Կարդալ ավելին »

Հեղուկ գազի համաշխարհային առևտուրը կաճի 5.5%-ով

Միջազգային էներգետիկ գործակալությունն իր գազի շուկայի զեկույցում բարձրացրել է 2025-ին սեղմած բնական գազի համաշխարհային առևտրի աճի կանխատեսումը՝ նախորդ 5%-ի փոխարեն այն այժմ գնահատվում է 5.5%։ Գործակալությունը եկող տարվա համար ակնկալում է նաև վերջին ութ տարվա ամենամեծ աճը: «2025 թվականի արդյունքներով հեղուկ գազի համաշխարհային մատակարարումները կաճեն 5.5%-ով (կամ 30 միլիարդ խմ-ով), ինչը հիմնականում պայմանավորված կլինի Հյուսիսային Ամերիկայում դրա արտադրության խոշոր նոր ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ում դոլարայնացման մակարդակը նվազել է 10.6 տոկոսով

Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025թ. մասիս ամսվա դրությամբ ՀՀ ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունը Փողի զանգվածին (D1) կազմել է 30․4%, որը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 10.6 տոկոսային կետով։ Ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունը ռեզիդենտների ընդհանուր ավանդներին և փոխառություններին (D2) ևս նվազել է 10.5 տոկոսային կետով և կազմել՝ 35.4%: Մեր երկրի ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների և փոխառությունների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական ...

Կարդալ ավելին »

Մոսկվան ընդլայնել է անցանկալի անձանց ցանկը․ ի պատասխան ԵՄ նոր պատժամիջոցների

Մոսկվան զգալիորեն ընդլայնել է այն անձանց ցանկը, որոնց արգելված է Ռուսաստան մուտքը, հաղորդվում է Ռուսաստանի Դաշնության դեմ ԵՄ պատժամիջոցների՝ 17-րդ և 18-րդ փաթեթների պատասխան միջոցների վերաբերյալ ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։  Նախարարությունում նշել են, որ «ի պատասխան այդ ոչ բարեկամական գործողությունների` ռուսական կողմն էականորեն ընդլայնել է եվրոպական ինստիտուտների, ԵՄ անդամ պետությունների և Բրյուսելի հակառուսական քաղաքականության մեջ ներգրավված մի շարք ...

Կարդալ ավելին »

Եթե վարձակալությամբ եք տվել անշարժ գույք, 5 օրում պետք է տեղեկացնեք հարկայինին․ ՊԵԿ

Պետեկամուտների կոմիտեից զգուշացնում են՝ եթե վարձակալությամբ եք հանձնել Ձեր անշարժ գույքը, ապա հաջորդող 5 օրվա ընթացքում այդ մասին հայտարարություն պետք է ներկայացնեք հարկային մարմին։ 2024 թվականի հաշվետու տարվա համար վարձակալությունից եկամտային հարկ վճարելու նպատակով մինչև այս տարվա նոյեմբերի 1-ը Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում պետք է ներկայացնեք եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր։ ՊԵԿ-ը հիշեցնում է՝ վարձակալության դեպքում եկամտային հարկի դրույքաչափը 10% ...

Կարդալ ավելին »

Հայաստան է այցելել ավելի քան 215 հազար զբոսաշրջիկ

Այս տարվա հունիսին  Հայաստան է այցելել 215 հազար 253 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցելով նկատելի աճ.  2024թ․ հունիսին Հայաստան էր այցելել 180,718 զբոսաշրջիկ։  Այդ մասին հայտնում են ՀԶբոսաշրջության կոմիտեից։  Կոմիտեն նաև հայտնել է, որ 2025 թվականի  հունվար-հունիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (36.9%), Վրաստանից (14.4%), Իրանից (8.5%), ԱՄՆ-ից (1,84%)  և Չինաստանից (1,74 %): 

Կարդալ ավելին »

ՀՀ բանկերը սպասարկել են 5 մլն հաճախորդի

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների՝ 2025թ.-ի ապրիլի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվել է 5,000,554 հաճախորդ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 240,846-ով կամ 5․1%-ով։ Նրանցից 4,782,471-ը ֆիզիկական անձինք են, իսկ 218,083-ը՝ իրավաբանական անձինք: Ըստ ներկայացված վիճակագրության՝ ընթացիկ տարվա հունվար ամսվա դրությամբ բանկերի հաճախորդների հաշիվների քանակը կազմել է 10,451,763։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի  համեմատ աճել է 633,399-ով կամ 6․5%-ով։ Մասնավորապես հաշիվներից 10,035,131-ը ֆիզիկական անձանց հաշիվներ ...

Կարդալ ավելին »

Այցի ժամկետը կապ չունի վիզայի գործողության ժամկետի հետ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է

ԱՄՆ այցելելիս այնտեղ գտնվելու ժամկետը սահմանվում է Մաքսային և սահմանային պաշտպանության ծառայողի կողմից՝ երկիր մուտք գործելու պահին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։ Ըստ դեսպանատան` այդ ժամկետը կապ չունի վիզայի գործողության ժամկետի հետ։ ԱՄՆ-ում գտնվելու ժամկետը ճշտել կարող եք ցանկացած պահի՝ բացելով I-94 ձևը (դաշտ՝ admit until date) i94.cbp.dhs.gov էջում։

Կարդալ ավելին »