• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Մոսկվան Լաչինի միջանցքը շուտափույթ բացելու կոչ է արել

Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպման ընթացքում ռուսական կողմը Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակման կոչ է արել։ Եռակողմ և երկկողմ հանդիպումների արդյունքներով ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ առանձնացնելով հանդիպումների հիմնական թեմաները։ Ըստ գերատեսչության՝ նախարարները կենտրոնացել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի ապաէսկալացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու համատեղ ջանքերի վերլուծության վրա՝ համաձայն երեք երկրների ղեկավարների եռակողմ հայտարարությունների։ «Ռուսական կողմն ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն կրկին գլխավորում է 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը

Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է 2023 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: Խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Հաջորդաբար առաջին տասնյակում են նաև «Գազպրոմ Արմենիա»-ն, «Գրանդ Տոբակո»-ն, «Ամերիաբանկ»-ը, «Արդշինբանկ»-ը, Մոբայլ Սենթր Արթ»-ը, «Փրիթի Ուեյ»-ը, «Սի Փի Էս Էներջի Գրուպ»-ը, «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը, «Ջեյ Թի Այ ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներն աճել են. 26-07-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.08%-ով և կազմել 35438.07 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.28%-ով և կազմել 4567.46 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.61%-ով և կազմել 14144.56 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 26-07-23

 Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.13%-ով և կազմել 16211.59 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.16%-ով և կազմել 7415.45 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.17%-ով և կազմել 7691.80 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.49%-ով և կազմել 1038.57 կետ:

Կարդալ ավելին »

20 կամազն ավելի շատ է օդն աղտոտում, քան Երասխի գործարանի ծուխը կլինի․ Օսիկյան

Երասխում կառուցվող գործարանն ընդամենը մետաղաձուլարան է, ոչ թե մետալուրգիական գործարան․ 20 հատ կամազ ավտոմեքենան ավելի շատ փոշի է հանում և օդը CO գազով աղտոտում։ Լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին հայտարարեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչ Արամ Օսիկյանը՝ անդրադառնալով մեր երկրի հանքարդյունաբերութան դեմ հոխորտացող ադրբեջանցի «բնապահպաններին»։ «Այնտեղ երկաթ է ձուլվելու, ջուրը հովացման համար է օգտագործվելու։ Հայկական կողմը նպատակահարմար չի գտել ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանում բարձրացրել են զորակոչային տարիքի վերին շեմը

 Ժամկետային ծառայության զորակոչային տարիքը 2024 թվականի հունվարի 1-ից կբարձրանա մինչև 30 տարեկան։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը: Զորակոչային տարիքի բարձրացման մասին օրինագծի փոփոխությունները հավանության են արժանացել Պետդումայի պաշտպանության հարցերով պրոֆիլային հանձնաժողովի կողմից։ Փաստաթղթի համաձայն՝ 2024 թվականի հունվարի 1-ից ժամկետային ծառայության զորակոչի են ենթակա 18-ից մինչև 30 տարեկան տղամարդիկ։ Նոր նորմերը չեն ենթադրում զորակոչային տարիքի վերին շեմի աստիճանական բարձրացում: Փոփոխությունները կատարվում են «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքում։ Մինչ այս ...

Կարդալ ավելին »

Հայաստանում արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ

Հայաստանում հունիս ամսին արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 719 հազար 224 աշխատատեղ: Այդ մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում: «Հայաստանը շարունակում է գտնվել բարձր տնտեսական ակտիվության ուղեծրում, շարունակում է նոր աշխատատեղերի ստեղծումը: Եվ հունիսին Հայաստանում արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 719 հազար 224 աշխատատեղ: Ըստ այդմ՝ 2018 թվականի մայիսից մինչև օրս Հայաստանում ստեղծվել է ...

Կարդալ ավելին »

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը վեց ամսում աճել է 11,4 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-հունիսին 11․4 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1 տոկոսով՝ կազմելով 1 տրիլիոն 167 միլիարդ 535 միլիոն դրամ: Շինարարության ծավալը 2023-ի ...

Կարդալ ավելին »

36-ամյա կինը կալանավորվել է իր հետ բնակվող կնոջ նկատմամբ ավազակություն կատարած անձանց օժանդակելու մեղադրանքով

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են Երևանում հուլիսի 20-ին կատարված ավազակային հարձրակման դեպքի էական հանգամանքներ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ 2023 թվականի հուլիսի 20-ին՝ ժամը 06:49-ին, Երևան քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ժամը 05։00-ի ...

Կարդալ ավելին »

Սերժ Թանկյանը և շոու բիզնեսի այլ աշխարհահռչակ ներկայացուցիչներ բաց նամակով դիմել են Ադրբեջանին

«System of a Down» աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը բաց նամակ է հրապարակել՝ կոչ անելով Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը և վերջ տալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ճնշումներին։ Նամակը ստորագրել են նաև շոու բիզնեսի այնպիսի հայտնի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Փիթեր Գեբրիելը, Ռոջեր Ուոթերսը, Թոմ Մորելոն, Ստյուարտ Քոփլենդը, Ռոզա Լինը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Սեբու Սիմոնյանը և այլոք։ Նամակում անդրադարձ է կատարվում ...

Կարդալ ավելին »