Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) թիրախավորել է Դամասկոսի շրջանում գտնվող Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբի շենքերի համալիրը։ Այդ մասին հայտարարել է ԻՊԲ մամուլի ծառայությունը։ «Քիչ առաջ ԻՊԲ-ն հարվածել է Սիրիայի Դամասկոսի շրջանում գտնվող սիրիական ռեժիմի ռազմական շտաբի մուտքին։ ԻՊԲ-ն շարունակում է հետևել զարգացումներին և Սիրիայի հարավում դրուզ բնակչության դեմ ռեժիմի գործողություններին։ Քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան՝ ԻՊԲ-ն հարվածներ է հասցնում տարածքին և ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Վահան Կոստանյանն ու Ելենա Շեկերլետովան Հայաստան-Բուլղարիա քաղաքական երկխոսության մակարդակը բարձր են գնահատել
Սոֆիայում կայացել են Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ելենա Շեկերլետովայի գլխավորությամբ։ Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, խորհրդակցության ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակը՝ հավելելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել առևտրատնտեսական, պաշտպանական, տրանսպորտի, էներգետիկ, զբոսաշրջության, մշակույթի և ...
Կարդալ ավելին »Վարչապետը հաստատեց՝ կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ ԱՄՆ-ից առաջարկներ ստացվել են
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ առաջարկներ ստացվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Ասուլիսի ընթացքում վարչապետը ընդգծել է՝ որևէ քննարկում չի կարող լինել առանց ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովման սկզբունքի։ Լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ-ից Սյունիքի ճանապարհի վերաբերյալ կոնկրետ առաջարկ ստացե՞լ են, վարչապետը պատասխանեց․ «Միացյալ Նահանգներից, այո, առաջարկներ ստացել ենք»։ Միաժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, ...
Կարդալ ավելին »Մոսկվան հետևում է Արևմուտքի` Ուկրաինա զենքի մատակարարումներին. Պեսկով
Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է Ուկրաինային արևմտյան զենքի մատակարարման թեմային։ Այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Թեման, իհարկե, տեղեկատվական օրակարգում գլխավոր տեղ է զբաղեցնում։ Իհարկե, մենք ուշադիր հետևում ենք բոլոր համապատասխան հաղորդագրություններին», – Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։ Միևնույն ժամանակ, Կրեմլի խոսնակը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների համաձայն՝ Վաշինգտոնն ուղղակիորեն զենք չի ...
Կարդալ ավելին »Ադրբեջանի հետ բոլոր բանակցություններում շոշափվում է հայ գերիների հարցը. վարչապետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ Երևանի ու Բաքվի միջև չկա այնպիսի խոսակցություն և բանակցություն, որի ընթացքում չի շոշափվում Բաքվում պահվող հայ գերիների հարցը։ Այդ մասին Փաշինյանը նշեց մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով օրեր առաջ մամուլում տեղ գտած հրապարակմանը, թե Հայաստանի վարչապետը հրաժարվել է գերիների հարցով դիմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Վարչապետի հավաստմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա որևէ բանակցություն, ...
Կարդալ ավելին »Միջազգային մրցույթ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհի տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման համար
«Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման» ծրագրի շրջանակներում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից հայտարարվել է Հյուսիս-հարավ ծրագրի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային բաց մրցույթ: Ինչպես տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ»-ի տարածած հաղորդագրությունից, ծառայությունները պետք է մատուցվեն տեխնիկական բնութագրի պահանջներին համապատասխան, որը հանդիսանում է պատվիրատուի կողմից տրամադրվող մրցութային փաստաթղթերի անբաժանելի մասը: Հետաքրքրվածության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ...
Կարդալ ավելին »Վարչապետ. ԼՂ հակամարտության բանակցային փաթեթների հրապարակման գործընթացը ենթարկվում է համապարփակ գնահատման
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող բանակցային փաթեթների հրապարակման գործընթացը ենթարկվում է համապարփակ գնահատման՝ պետական շահերին հնարավոր վնասի տեսանկյունից։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես ոչ մի սահմանափակում չեմ տեսնում։ Ամիսներ առաջ հանձնարարել եմ, որ փաստաթղթերը գույքագրվեն, կարգի բերվեն։ Այժմ կատարվում է համապարփակ վերլուծություն՝ պարզելու՝ արդյոք պետական անվտանգության հետ առնչվող թեմաներ կա՞ն, թե՞ ոչ։ Պետք է ...
Կարդալ ավելին »Իսրայելը սպառնում է շարունակել ռազմական գործողությունները, եթե սիրիական բանակը չհեռանա աս-Սուեյդայից
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հուլիսի 16-ի առավոտյան կոչ է արել սիրիական իշխանություններին դուրս բերել ուժերն աս-Սուեյդայի շրջանից և դադարեցնել տարածքում դրուզների դեմ գործողությունները: Այդ մասին հայտնում է Israel National News-ը։ Կացը նշել է, որ Իսրայելը չի լքի դրուզներին։ «Մենք չենք լքի դրուզներին Սիրիայում և կկիրառենք մեր կողմից որոշված ապառազմականացման քաղաքականությունը», – նշել է նա։ Նա նաև ավելացրել է, որ ...
Կարդալ ավելին »Բարեկարգվում է Ախուրյան-Արևիկ բնակավայրերը կապող ավտոճանապարհը
Ընթացքի մեջ են Ախուրյան բնակավայրը Արևիկ գյուղին կապող ներհամայնքային ավտոճանապարհի բարեկարգման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են շուրջ 2.4 կմ երկարությամբ ճանապարհահատվածում՝ հիմքից։ Ճանապարհի բարձրացման և հարթեցման աշխատանքներն իրականացվում են աղացած, մաքուր՝ առանց հողախառնուրդի ասֆալտանյութով, որն իր խտությամբ ֆիքսվում է ծանր տեխնիկայի կիրառմամբ։ Համայնքապետարանից տեղեկացրին, որ ասֆալտանյութը տրամադրել է Շիրակի մարզպետի աշխատակազմը, իսկ աշխատանքները կատարում է Ախուրյանի կոմունալ սպասարկում իրականացնող կազմակերպությունը։ Նույն ...
Կարդալ ավելին »Գլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել ԼՂ ներկայացուցչության շենքի սեփականության գրանցումը
Հայաստանի գլխավոր դատախազությունը վարչական դատարան հայց է ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանում գտնվող շենքի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Այդ մասին տեղեկացավ «Դատալեքս» համակարգից։ Դատական գործը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանին։ Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել 2007 թվականի հունվարի 31-ին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում՝ Ն. Զարյան փողոց 17Ա հասցեում գտնվող շինության նկատմամբ ԼՂ կառավարության ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ