• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Author Archives: admin

74 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ

ՊԵԿ-ը ներկայացնում է 2023թ. մայիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի մայիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 74 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին, ընդհանուր առաջադրվել է 33 մլն դրամի չափով տուգանք: Չգրանցված ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա

Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Դերիլ Ուիլյամսի հրավերով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու Եվրոպական բանակների ամենամյա համաժողովին։ Ինչպես տեղեկանում է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, համաժողովի առաջին օրը տեղի է ունեցել գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ոչ ֆորմալ հանդիպումն ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Ջեյմս ՄքՔոնվիլի հետ։ ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ նախագահի տեղակալը մասնակցել է Վերին Լարսի անցակետի վերակառուցված գոտիների բացմանը

Անցակետում շահագործման են հանձնվել 15 նոր ուղիներ։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը հունիսի 21-ին աշխատանքային այցով մեկնել են Ռուսաստանի Դաշնություն՝ քաղաք Վլադիկավկազ՝ Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի վերակառուցված երթևեկության գոտիների շահագործման հանձնման արարողությանը մասնակցելու, ինչպես նաև Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի թողունակության բարձրացման հարցերը քննարկելու նպատակով։ Այցի շրջանակում Աշոտ Մուրադյանը, ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը չի նպաստում հանքարդյունաբերության խնդիրները լուծելուն․ քննարկում ԱԺ-ում

Հայաստանի հանքարդյունաբերողների և մետալուրգների միությունը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորների և կառավարության ներկայացուցիչների հետ խորհրդարանում քննարկել է հանքարդյունաբերության խնդիրները։ Ի՞նչ խոչընդոտներ են ծառացած տնտեսվարողների առջև, և ի՞նչ ակնկալիքներ ունեն նրանք գործադիր ու օրենսդիր մարմիններից՝ ներկայացվող տեսանութում։

Կարդալ ավելին »

Չափանիշներին չհամապատասխանող տաքսիները չպետք է օդանավակայանից ուղևոր փոխադրեն. վարչապետ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում պետք է գործեն միայն որոշակի ստանդարտին համապատասխանող տաքսի ծառայություններ: Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով տրանսպորտի ոլորտում իրականացրած բարեփոխումների մասին։ «Պետք է այս հարցը դիտարկել, որ օտարերկրացին Հայաստանի օդանավակայանի դռնից դուրս է գալիս և տեսնում է, որ ոչ մի հանրային ծառայություն իրեն չի առաջարկվում: Սա լուրջ խնդիր է, որևէ զարգացած երկրում նման ...

Կարդալ ավելին »

Հայաստանը 2,9 միլիարդ դրամի չափով ֆինանսավորում կտրամադրի Արցախին

Հայաստանը 2.9 միլիարդ դրամի չափով ֆինանսավորում կտրամադրի Արցախին՝ սոցիալական լարվածությունը մեղմելու համար։ Համապատասխան նախագիծը ընդունվեց Կառավարության հերթական նիստում։ «Ներկայացված նախագծով նախատեսվում է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից 2.9 մլրդ. դրամի չափով միջպետական վարկ տրամադրել Լեռնային Ղարաբաղին՝ հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղմմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Կարդալ ավելին »

2023թ. մայիսին 74 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. մայիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: Այս մասին տեղեկացնում  է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ 2023 թվականի մայիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 74 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում: Հսկողական միջոցառումների ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը մոտ 65 մլն դրամ է նախատեսել Արթիկի ջրամբարի նախագծանախահաշվային աշխատանքներին

Կառավարությունն այսօրվա որոշմամբ 64 մլն 800 հազար դրամ է նախատեսել «Ոռոգման համակարգի առողջացում» ծրագրի «Փոքր և միջին ջրամբարների կառուցում» միջոցառման շրջանակներում Շիրակի մարզի Արթիկի ջրամբարի նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 129.6 մլն դրամ: Այն վճարվելու է փուլային տարբերակով՝ 1-ին կիսամյակում և ինն ամսում հատկացվելու է 20 տոկոս կանխավճար՝ 25 մլն 920 հազար դրամ, իսկ տարեկան՝ 50 ...

Կարդալ ավելին »

Օդի ջերմաստիճանը կնվազի․սպասվում է անձրև և ամպրոպ

Երևանում հունիսի 22-ի ցերեկը, հունիսի 23-ին, 24-ի գիշերը և առավոտյան ժամերին ։ Հունիսի 27-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 25-ին, 26-ին կլինի  առանց տեղումների եղանակ, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի  ջերմաստիճանը հունիսի 22-ի և 23-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով, հունիսի 24-27-ը՝ նույնքան կբարձրանա։ ...

Կարդալ ավելին »

Արցախում հումանիտար իրավիճակը սրվել է, պաշարները սպառվում են. Անահիտ Ավանեսյան

Բոլոր խողովակներով անում ենք հնարավորինս, որպեսզի այս իրավիճակը ժամ առաջ հանգուցալուծվի, և վերականգնվի բնականոն տեղաշարժը թե՛ ապրանքների, թե՛ մարդկանց, թե՛ դեղամիջոցների համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամին: «Իհարկե, հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ սրվում է, որովհետև պաշարները սպառվում են: Աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, տեղական իշխանությունները, ...

Կարդալ ավելին »