• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Փոխվարչապետը և Siemens-ի ներկայացուցիչները քննարկել են ՀՀ-ում իրականացվող ծրագրերը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Siemens» ընկերության Կենտրոնական Ասիայի եւ Թուրքիայի տարածաշրջանային փոխնախագահ Մաքսիմ Զուբովի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Արմեն Բերբերյանը, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը եւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: Ինչպես տեղեկանում ենք փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Տիգրան Խաչատրյանը կարեւորել է «Siemens» ...

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսները նվազել են․ 12-06-23

 Ասիական ֆոնդային բորսաների հունիսի 12-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.52%-ով և կազմել 32434.00 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.65%-ով և կազմել 2238.77 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.08%-ով և կազմել 3228.83 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.07%-ով և կազմել 19404.31 կետ:

Կարդալ ավելին »

Միջազգային գիտաժողովն ամբողջ աշխարհից Երևանում է հավաքել աստղագետների և աստղաֆիզիկոսների

 Երևանում հունիսի 12-ին մեկնարկել է Յակով Զելդովիչի անվան 5-րդ միջազգային գիտաժողովը՝ նվիրված աստղաֆիզիկայի և հարակից բնագավառների արդի ձեռքբերումներին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին։ Գիտաժողովը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպությունը։ Գիտաժողովին մասնակցում են ՀՀ կառավարության, ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչներ, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, շուրջ 100 գիտնականներ Իտալիայից, Գերմանիայից, Չինաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, ...

Կարդալ ավելին »

«Երևանի ոսկերչական գործարան»-ը, պաշտոնեական չարաշահման և կեղծիքի հետևանքով զրկվել է պարտքը վերադարձնելուց

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Երևանի ոսկերչական գործարան» և «Երևանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ԲԲ ընկերությունների պաշտոնատար անձանց կողմից ծառայողական լիազորություններն անցնելու, դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, 80 տոկոս պետական բաժնեմասով «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության և «Երևանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ԲԲ ...

Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանը խաղաղապահի կապույտ բերետներ է հանձնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցներին

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադում հունիսի 12-ին տեղի է ունեցել ատեստավորման քննությունները հանձնած և բրիգադում հաստիքների նշանակված «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցներին խաղաղապահի կապույտ բերետ հանձնելու հանդիսավոր միջոցառումը: Ինչպես տեղեկանում ենք ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, շնորհավորելով զինծառայողներին ատեստավորման առաջին փուլը հաղթահարելու կապակցությամբ՝ Սուրեն Պապիկյանը վստահություն է հայտնել, որ ՊՆ խաղաղապահ բրիգադի շարքերը համալրած երիտասարդները պատվով են ստանձնելու իրենց ուսերին դրված պատասխանատու առաքելությունը, ...

Կարդալ ավելին »

Հանքարդյունաբերության ռազմավարություն. դրական և բացասական կողմերը (տեսանյութ)

Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է կառավարության՝ վերջերս ընդունած հանքարդյունաբերության մասին ռազմավարությանը՝ ներկայացնելով փաստաթղթում ամրագրված դրույթների դրական և բացասական կողմերը։ Ստորև ներկայացնում ենք Հ1-ի տեսանյութը՝ ոլորտին առնչվող մասնագետների գնահատմամբ։

Կարդալ ավելին »

Երևանում կկայանա hայ-իսպանական ագրոարդյունաբերական ֆորում

Իսպանիայի առևտրային պալատն ու Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը հրավիրում են hայ-իսպանական ագրոարդյունաբերական ֆորումին մասնակցելու։  Ֆորումի ընթացքում իսպանական 8 ընկերություններ ներկայացնելու են իրենց արտադրանքն ու ծառայությունները հետևյալ ոլորտներում՝ ջերմատներ, պարարտանյութեր, ոռոգման համակարգեր, IoT սենսորներ՝ բույսերի համար, հենասյուներ՝ խաղողի և այլ այգիների համար։ Միջոցառման ընթացքում իսպանական ընկերությունները կներկայացնեն իրենց գործուենությունն ու առաջարկները, ինչպես նաև տեղի կունենան երկկողմ (B2B) հանդիպումներ՝ ըստ ծրագրի։ Միջոցառումը տեղի կունենան ...

Կարդալ ավելին »

Մարմնամարզիկները 4 մեդալ են նվաճել խորվաթական World Challenge Cup-ում

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները հաջող ելույթ են ունեցել Խորվաթիայում կայացած World Challenge Cup-ում: Օսիջեկ քաղաքում  կայանացած World Challenge Cup-ի հերթական փուլին Հայաստանը ներկայացրել են Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Արթուր Թովմասյանը, Գագիկ Խաչիկյանը և Մանե Պողոսյանը: Մարզիչներն էին Հայկ Նազարյանը և Քնարիկ Բրսոյանը: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը  մրցավարների շարքում էր: Հայաստանի հավաքականից ոսկե մեդալներ նվաճեցին Արթուր Դավթյանը (հենացատկ), Գագիկ Խաչիկյանը (նժույգ-թափեր) և Արթուր Ավետիսյանը (օղակներ): Նժույգ-թափերում արծաթե ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. կիրառվել է նաև ականանետ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 12-ին ժամը 14:15-ին տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ: Այդ մասին տեղեկանում է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, որի մեջ նաև նշվում է, որ հայկական կողմում տուժածներ չկան:

Կարդալ ավելին »

Շառլ Ազնավուրի երգերը ջազային մեկնաբանությամբ կհնչեն Կամերային երաժշտության տան զբոսայգում

 Կամերային երաժշտության ազգային կենտրոնը և Հայկ Պետրոսյանը կներկայացնեն ինքնատիպ համերգային երեկո՝ JAZZNAVOUR խորագրով: Ինչպես տեղեկանում ենք Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տարածած հաղորդագրությունից, հունիսի 16-ին ժամը 20։30 Կամերային երաժշտության տան զբոսայգում Հայկ Պետրոսյանի և հայտնի ջազ երաժիշտների կատարմամբ կհնչեն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերը՝ ջազային մեկնաբանությամբ։ Երեկոյին հանդես կգան Հայկ Պետրոսյանը (վոկալ), Վահագն Հայրապետյանը (դաշնամուր), Դանիել Մելքոնյանը (շեփոր), Դավիթ Գյոդակյանը (կոնտրաբաս), Արման ...

Կարդալ ավելին »