• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Author Archives: admin

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց 2022-ի պետբյուջեի կատարման հաշվետվությանը

ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծին: Նախագիծն ԱԺ հանձնաժողովում ներկայացրեց  Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «Տարեսկզբին ունեցել ենք 1 տրլն 947 մլրդ դրամի եկամուտների կանխատեսում, տարվա ընթացքում եկամուտներն ավելացել են 110 մլրդ դրամով: Իսկ ծախսերը պլանավորված էին 2 տրլն 184 մլրդ, ավելացել են ...

Կարդալ ավելին »

Հռոմից Երևան ժամանած քաղաքացու ստամոքսից և հաստ աղիքից դուրս է բերվել 652 գրամ «հաշիշ» տեսակի թմրամիջոց. նախաձեռնվել է քրեական վարույթ

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնի աշխատակիցները համատեղ, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, օրերս «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում անձնական մաքսային զննման են ենթարկել Հռոմ-Երևան ավիաչվերթով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՀՀ քաղաքացուն։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, ունենալով հիմնավոր կասկածներ, որ քաղաքացի Մ. Հ.-ն ...

Կարդալ ավելին »

Գյումրիի զարգացման ռազմավարություն կմշակվի․ աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել Մհեր Գրիգորյանը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի որոշմամբ կստեղծվի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի զարգացման ռազմավարության մշակման նպատակով աշխատանքային խումբ։ Այս մասին տեղեկացանք e-gov.am կայքէջից։ Աշխատանքային խմբի նախագահ է նշանակվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը

Կարդալ ավելին »

Տիգրան Ավինյանը մեկ շաբաթ ժամանակ տվեց Երևանի փողոցների փոսերը լցնելու համար

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կրկին խոսեց մայրաքաղաքի փողոցներում փոսերի առկայության և փոսալցման աշխատանքների խնդիրների մասին։ Ավինյանին զայրացրեց այն փաստը, որ արդեն մեկ ամիս է՝ խոսում են փոսերի խնդրի մասին, բայց այդ հարցը լուծում չի ստանում։ «Հարգելի գործընկերներ, արդեն որերորդ շաբաթն է՝ այս փոսալցումների մասին եմ խոսում։ Նախորդ նիստից հետո հատուկ առանձին փակ քննարկում ենք արել վարչական շրջանների ղեկավարների, Երևանի քաղաքապետարանի ...

Կարդալ ավելին »

Ֆիլիպիններում հրաբխի ժայթքման պատճառով 13 հազար մարդ է տարհանվել

Ֆիլիպինների հյուսիս-արևելքից շուրջ 13 հազար մարդ է տարհանվել, քանի որ երկրի ամենահայտնի «Մայոն» հրաբխից շարունակում է լավա հոսել: Հրաբխի 6 կմ շառավղում բնակվող մարդիկ տեղափոխվել են  օթևաններ: Այս մասին հաղորդում է BBC-ն: «Մայոն» հրաբխից լավան սկսել է ժայթքել դեռ անցյալ շաբաթ, սակայն տարհանումները սկսվել են շաբաթ և կիրակի օրերին, քանի որ հրաբխի ակտիվությունն ուժգնացել է: Ըստ Ֆիլիպինների գլխավոր հրաբխաբանի՝ հնարավոր է, ...

Կարդալ ավելին »

Օտարերկրյա ուղղակի ներդրումների մեծ ներհոսք է նկատվել՝ հասնելով ՀՆԱ-ի 5.1 տոկոսի. նախարար

Հայաստանում նախորդ տարի նկատվել է օտարերկրյա ուղղակի ներդրումների մեծ ներհոսք, այն կազմել է ՀՆԱ-ի 5.1 տոկոսը: Այդ մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի ներկայացմանը: «Ունենք օտարերկրյա ուղղակի ներդրումների մեծ ներհոսք, որը կազմել է ՀՆԱ-ի 5.1 տոկոսը: Սա շատ բարձր ցուցանիշ ...

Կարդալ ավելին »

15 նոր տրոլեյբուս արդեն Երևանում են

15 նոր տրոլեյբուսները արդեն Երևանում են։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում այս մասին ասաց «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Սարգիս Բեջանյանը։ «15 տրոլեյբուսների ամբողջ խմբաքանակը արդեն Երևանում է»,- ասաց Բեջանյանը։  Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ քաղաքապետարանի միջոցներով ձեռք բերված 15 տրոլեյբուսները շուտով կհասնեն մայրաքաղաք: Եվս 15 տրոլեյբուս ձեռք կբերվի ՀՀ կառավարության աջակցությամբ:

Կարդալ ավելին »

Վահան Պապիկյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության պետի պաշտոնակատար

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վահան Պապիկյանը։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։

Կարդալ ավելին »

2023-ի հունվար-ապրիլին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 28.1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 76,664.6 տոննա պղնձի խտանյութ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 28.1%-ով։ Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 3.3%-ով և կազմել 3,391.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազել է 11.6%-ով և կազմել 6,119.8 տոննա։ Ինչ կայանում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 7.0%-ով և կազմել ...

Կարդալ ավելին »

«Ռուսաստանի փոստն» ուղիղ ավիափոխադրումներ է գործարկել Միներալնիե Վոդիից Երևան

«Ռուսաստանի փոստը» («Почта России») ուղիղ ավիափոխադրումներ է գործարկել Միներալնիե Վոդիից Երևան։ Այդ մասին ТАСС-ին հայտնել են փոստային օպերատորի մամուլի ծառայությունում։ «Ռուսաստանի փոստն» «Ազիմուտ» ավիաընկերության հետ ստորագրել է համաձայնագիր Միներալնիե Վոդիի Լերմոնտովի անվան օդանավակայանից Հայաստանի մայրաքաղաք կանոնավոր չվերթերով միջազգային ծանրոցների ամենօրյա փոխադրման շուրջ։ Այժմ Ստավրոպոլի երկրամասից և Հյուսիսային Կովկասի հանրապետություններից փոստի հաճախորդների ծանրոցները Երևան կհասցվեն ուղիղ գծով՝ շրջանցելով Մոսկվան», – հայտնել ...

Կարդալ ավելին »