ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հուլիսի 14-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 383.50 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 385.00 դրամ (-1.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 446.00 դրամ (+0.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 452.00 դրամ (-2.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.89 դրամ (+0.03 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.96 դրամ (+0.02 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 383.50 դրամ (+0.00 ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
8.0%-ով աճել է մսի արտադրությունը
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ.-ի հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 16,624.6 տոննա միս։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 8.0%-ով։ Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը նվազել է 9․8%-ով և կազմել 4,735.9 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը աճել է 23.4%-ով և կազմել 906.8 տոննա։
Կարդալ ավելին »Ողջի գետի ափին բացառիկ դամբարանադաշտ է հայտնաբերվել
Քաջարանում, Ողջի գետի ափին բացառիկ դամբարանադաշտ է հայտնաբերվել։ Նախնական տվյալներով այն ք.ա. 7-6-րդ դարերի է։ Մանրամասները` ռեպորտաժում:
Կարդալ ավելին »ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկվել են Երևանի ուրարտական ժառանգությունը, Գառնի համալիրը և Քարերի սիմֆոնիան
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 47-րդ նստաշրջանում (Փարիզ) քննարկվել և հավանության են արժանացել Հայաստանի կողմից ներկայացված 2 հայտերը՝ «Երևանի ուրարտական ժառանգությունը», «Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան» ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու վերաբերյալ: Հայտերը պատրաստվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ և պատվերով՝ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ների կողմից՝ համապատասխան գիտնականների ...
Կարդալ ավելին »Ցեմենտի արտադրությունը նվազել է 18․7%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025-ի հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 310.2 հազար տոննա ցեմենտ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալը նվազել է 18․7%-ով։ Միևնույն ժամանակ, շինարարական շաղախների արտադրությունն աճել է 27.1%-ով և կազմել 73,591.5 տոննա։ Ապրանքային բետոնի արտադրության ծավալն նվազել է 12․1%-ով և կազմել է 625,766.7 մ3։ Գիպսի արտադրությունը նվազել է 15%-ով՝ կազմելով 9,253.5 տոննա։ Կրի արտադրությունը աճել ...
Կարդալ ավելին »Տավուշի համատիրություններից մեկի կառավարիչը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնաս
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մարզում գործող համատիրություններից մեկի կառավարիչը ձևական պայմանագրով 349.4 քմ մակերեսով կիսանկուղային տարածքը նվիրաբերել է իր խնամուն: «Դրանից հետո համատիրության կառավարիչը հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռքբերումը լեգիտիմացնելու, գույքի իրական պատկանելիությունը թաքցնելու և հանցավոր ծագման աղբյուրը խեղաթյուրելու նպատակով 349.4 քմ ...
Կարդալ ավելին »Հայաստանում ԵՄ առաքելությունը հանձնառու է տարածաշրջանում կայունությանն աջակցելուն
Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հանձնառու է հայ-ադրբեջանական սահմանի դիտարկմանն ու տարածաշրջանում կայունությանն աջակցելուն։ Այդ մասին նշված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ «Մեր պարեկային խմբերը շուրջօրյա մոնիթորինգ են իրականացնում Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում՝ հանձնառու լինելով տեղում տիրող իրավիճակի դիտարկմանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը»,-նշված է առաքելության գրառման մեջ։ Around the clock, our patrols 🚓 🏔️ monitor ...
Կարդալ ավելին »Սևանի ուկրաինական մշակութային կենտրոնում տեղի է ունեցել «Արվեստի կերամիկա» խմբակի բացումը
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում տեղի ունեցել ուկրաինական մշակութային կենտրոնի «Արվեստի կերամիկա» խմբակի բացումը։ Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Հայկական Կարմիր Խաչի և Միջազգային Ֆեդերացիայի կողմից՝ Ուկրաինայի դեսպանատան նախաձեռնությամբ, Սևանի Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոնի երեխաների վարպետության դասերի համար ձեռք են բերվել կավագործական սարքավորումներ և նյութեր։ Սևանի ուկրաինական մշակութային կենտրոնի «Արվեստի կերամիկա» խմբակի բացման առիթով Սևանի Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական ...
Կարդալ ավելին »ՍԱՏՄ-ն 7 կազմակերպությունների թույլատրել է Ռուսաստան արտահանել հայկական ծաղիկներ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ակտիվորեն զբաղվում է դեպի Ռուսաստան հայկական ծաղիկների արտահանման խնդիրներով: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից՝ ընդգծելով, որ այս պահին 7 կազմակերպության թույլատրվել է արտահանումը: «Մեր գործընկեր կառույցի՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) հետ համատեղ ակտիվորեն զբաղվում ենq դեպի Ռուսաստան հայկական ծաղիկների արտահանման խնդիրներով Ծաղկի արտադրավայրերում՝ ջերմոցային տնտեսություններում, անցկացվել են համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումներ, որոնց ...
Կարդալ ավելին »Bitcoin-ի փոխարժեքը նոր ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով 118 000 դոլարը
Բիթքոինի փոխարժեքը շարունակում է աճել և թարմացնել նոր պատմական առավելագույն ցուցանիշը՝ շնորհիվ ինստիտուցիոնալ ներդրողների կողմից մեծ պահանջարկի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կրիպտոարժույթներին աջակցող քաղաքականության։ Այդ մասին հաղորդում է Trading Economics-ը։ Հուլիսի 11-ի սակարկությունների ժամանակ Բիթքոինի արժեքն աճել է 4%-ով՝ հասնելով 118 200 դոլարի։ Տարվա սկզբից դրա գինը բարձրացել է մոտ 26%-ով, իսկ վերջին տասներկու ամիսների ընթացքում՝ ավելի քան կրկնապատկվել։ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ