• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Author Archives: admin

911 Carrera T Club Coupe․ հատուկ մոդել՝ Porsche-ից

Porsche-ը կրկին զարմացնում երկրպագուներին՝ թողարկելով բացառիկ 911 Carrera T Club Coupe մոդելը, որը նվիրված է Porsche Club of America (PCA) 70-ամյակին։ Սա արդեն երրորդ հատուկ սերիան է՝ թողարկված միայն PCA անդամների համար: Առաջինը եղել է 2005-ին (997 Carrera S հիմքով), երկրորդը՝ 2015-ին (991 GTS հիմքով)։ Այս մոդելի հիմքը 911 Carrera T (992.2)-ն է՝ թեթև կառուցվածքով, մեխանիկական փոխանցման տուփով։ Արտադրվել է ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ը մաքսատուրքեր կսահմանի ևս մի քանի երկրի նկատմամբ

ԱՄՆ-ն պատրաստվում է մաքսատուրքեր սահմանել ՀԱՀ-ի, Մալայզիայի, Մյանմայի և Լաոսի նկատմամբ։ Մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից, ինչի մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։ Մասնավորապես նշվում է, որ Վաշինգտոնը 40% մաքսատուրք կսահմանի Լաոսից և Մյանմայից ներկրվող բոլոր ապրանքների վրա, 30% էլ ՀԱՀ-ից ներկրվող ապրանքների վրա։ Բացի այդ, Մալայզիայից ներկրվող ապրանքները հաջորդ ամսվանից կհարկվեն 25% ...

Կարդալ ավելին »

Հազվագյուտ երևույթ՝ Միջազգային տիեզերական կայանից․ հսկայական սպրայթ

Ամերիկացի տիեզերագնաց Նիկոլ «Vapor» Այերսը, գտնվելով Միջազգային տիեզերական կայանում (ՄՏԿ)՝ Երկրից 400 կմ բարձրության վրա, լուսանկարել է մթնոլորտային հազվագյուտ երևույթ՝ սպրայթ, որը առաջացել է հզոր ամպրոպի վերևում: Այս վառ, բազմագույն երևույթը, որը լուսանկարվել է Մեքսիկայի և ԱՄՆ-ի վերևում, դարձել է խորհրդավոր անցողիկ լուսային երևույթների (TLE) ուսումնասիրության ևս մեկ քայլ: Պատմում ենք, թե ինչ են սպրայթները, ինչու են դրանք կարևոր գիտության ...

Կարդալ ավելին »

Nissan-ը պարտատոմսեր կթողարկի

Ճապոնական ավտոարտադրող Nissan Motor Co.-ն պատրաստվում է թողարկել փոխարկելի պարտատոմսեր 150 միլիարդ իենի (շուրջ 1.04 միլիարդ դոլար) չափով՝ բիզնեսի վերակազմավորման ծրագրի ֆինանսավորման նպատակով։ Ընկերության հաղորդագրության համաձայն՝ ներգրավվող միջոցներն ուղղվելու են նոր ապրանքների և տեխնոլոգիաների ներդրմանը։ Reuters-ի տվյալներով՝ Nissan-ը նախատեսում է լրացուցիչ 4 միլիարդ դոլարի պարտատոմսերի թողարկում դոլարով և եվրոյով՝ իր վարկային պարտավորությունների մարումը ապահովելու նպատակով։ Ընկերությունը մտադիր է վաճառել 5, ...

Կարդալ ավելին »

Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ

Հուլիսի 11-ին Հայաստանում սպասվում է չոր եղանակ։ Հարավարևմտյան քամի՝ 2-5 մ/վրկ։ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում երեկոյան քամու ուժգնացումը կհասնի 16-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի։ Ինչպես տեղեկացրին Հայպետհիդրոմետից, Երևանում սպասվում է չոր եղանակ։ Հաջորդ գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը կեսօրին՝ +34+36։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակ՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +25+28, Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ ...

Կարդալ ավելին »

Գետափ-Մարտունի ճանապարհին իրականացվում են քարաթափման աշխատանքներ

Հուլիսի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Հ-79 Գետափ-Մարտունի հանրապետական ավտոճանապարհի 14-ից 17-րդ կիլոմետրերին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկային ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։

Կարդալ ավելին »

Կրկեսի շենքն ու հողամասը բռնագանձել հօգուտ պետության. Պետգույքի կառավարման կոմիտեն դատական վեճ է սկսել. «Հետք»

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը հայցադիմում է ներկայացրել «Երևանյան կրկես» ՍՊԸ-ի դեմ՝ պահանջելով բռնագանձում տարածելու միջոցով կրկեսի շենքը, օժանդակ շինություններն ու հողատարածքն առգրավել հօգուտ Հայաստանի Հանրապետության: Գրում է «Հետքը»: Հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվել է 2025թ. հուլիսի 7-ին, վարույթ ընդունելու հարցը դեռ լուծված չէ: Գործը մակագրվել է դատավոր Սարգիս Երիցյանին: ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍ փոխնախարարը մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի նիստին

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հիման վրա ձևավորված Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի՝ Բրյուսելում տեղի ունեցած 6-րդ նիստին:  Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ արտաքին գործերի, Արդարադատության, Ներքին գործերի, Շրջակա միջավայրի նախարարությունների և այլ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Նիստում քննարկվել են ՀԸԳՀ կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն ...

Կարդալ ավելին »

50 մլն եվրո՝ Սյունիքին. նախատեսվում է բարելավել 55 բնակավայրի ջրամատակարարում

Կառավարության՝ հուլիսի 10-ի նիստին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան -Դիմակայուն Սյունիք» ծրագրի ֆինանսական համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին Կառավարության որոշման նախագիծը: Ծրագրի ընդհանուր արժեքը 50 մլն եվրո է, որից Կառավարությունը պարտավորվում է համաֆինանսավորել նաև հարկերը, տուրքերը, ծրագրերի իրականացման հետ կապված մյուս գործառնական ծախսերը, որը նախատեսված չէ վարկային միջոցներից ֆինանսավորել: «Ծրագիրն ...

Կարդալ ավելին »

Անհայտ կորածի ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300 000 դրամ

Կառավարությունը որոշում է կայացրել՝ պայմանավորված 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1924-Լ որոշմամբ հաստատվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ...

Կարդալ ավելին »