• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Լաչինի միջանցքի արգելափակման հարցով ՌԴ գործընկերների հետ քննարկման արդյունքը գոհացուցիչ չէ․ Փաշինյան

Մոսկվայում նախորդ շաբաթ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ քննարկման թեմաներից մեկը եղել է ԼՂ-ում հաստատված հումանիտար իրավիճակն ու Լաչինի միջանցքի ապօրինի փակումը, հայկական կողմը թեման քննարկել է նաև ՌԴ-ի գործընկերների հետ, քննարկման արդյունքները գոհացնող չեն: Այդ մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ։ ...

Կարդալ ավելին »

Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը 4 մեդալ են նվաճել World Challenge Cup-ում

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները 4 մեդալ են նվաճել World Challenge Cup-ում: Բուլղարական Վառնա քաղաքում կայացած World Challenge Cup-ում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկի վարժությունում և բրոնզե մեդալներ նժույգ-թափերում ու օղակների վարժությունում: Արթուր Ավետիսյանն էլ ոսկի է նվաճել օղակների վարժությունում:

Կարդալ ավելին »

Ատեստավորում չանցած ուսուցիչները դպրոցում աշխատելու հնարավորություն չեն ունենա․ վարչապետ

Հայաստանում կամավոր ատեստավորում անցել է 1565 ուսուցիչ, որի արդյունքում նրանց 28 տոկոսը ստանում է 300 հազար դրամից ավել աշխատավարձ։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ այդ մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսօր ուրախությամբ և հպարտությամբ ուզում եմ արձանագրել, որ այսօր Հայաստանում կա 30 ուսուցիչ, որոնք ստանում են 400 հազար դրամից ...

Կարդալ ավելին »

Պարտքը ծախսում ենք միայն կապիտալ նպատակներով, թոշակ, աշխատավարձ բարձրացնելու համար չենք վերցնում. Փաշինյան

Հայաստանի կառավարությունը պարտքը ծախսում է միայն կապիտալ նպատակներով, աշխատավարձ, թոշակ բարձրացնելու համար պարտք չի վերցնում: Այդ մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներում: «Մենք պարտքի կառավարման ռազմավարություն ունենք: Կառավարության ծրագրով նաև արձանագրել ենք, որ մինչև 2026թ պարտքի ցուցանիշը ՀՆԱ-ի նկատմամբ 60 տոկոսից ցածր լինելու դեպքում մենք ...

Կարդալ ավելին »

2023 թվականի ապրիլ ամսվա շահութահարկը նախորդ տարվա համեմատ ավելի է 63,1 տոկոսով․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց 2023 թվականի ապրիլին վճարված շահութահարկի տվյալները։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ վարչապետը նշեց, որ 2023 թվականի ապրիլին, որը 2022 թվականի շահութահարկի ավարտական փուլն է, վճարվել է 160,5 միլիարդ դրամ շահութահարկ, որը պատմական ռեկորդ է։ «2022 թվականի ապրիլ ամսվա ընթացքում հարկ վճարողները վճարել են 98,4 միլիարդ ...

Կարդալ ավելին »

Իսրայելը հրթիռներ է արձակել Դամասկոսի մերձակայքում գտնվող օբյեկտների վրա. SANA

Սիրիայի պաշտպանական գերատեսչության աղբյուրը հաղորդել է, որ Իսրայելը գիշերը թիրախավորել է Դամասկոսի մերձակայքում գտնվող մի շարք օբյեկտներ: Սիրիայի բանակի հակաօդային պաշտպանության միջոցները հետ են մղել իսրայելական կողմի հրթիռակոծությունը: Այդ մասին հաղորդում է SANA լրատվական գործակալությունը: «Կիրակի օրը ժամը 23:45-ի սահմաններում իսրայելական թշնամին հրթիռներով օդային ագրեսիա է իրականացրել օկուպացված սիրիական Գոլանի կողմից՝ թիրախավորելով Դամասկոսի մերձակայքում գտնվող որոշ օբյեկտներ», – հայտնել է ...

Կարդալ ավելին »

Փրկարարները բեռնատարը դուրս են բերել արգելափակումից

Մայիսի 28-ին, ժամը 15:25-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 49-րդ կմ-ի մոտակայքում՝ գրունտային ճանապարհին բեռնատարը (քարով բարձված) արգելափակվել է փոսում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնեցին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ն․ ...

Կարդալ ավելին »

Իլոն Մասկի «Neuralink»-ը թույլտվություն է ստացել փորձարկելու ուղեղի չիպերը մարդկանց վրա

Իլոն Մասկի «Neuralink»-ը թույլտվություն է ստացել փորձարկելու ուղեղի չիպերը մարդկանց վրաԻլոն Մասկի ուղեղի իմպլանտների Neuralink ընկերությունը հինգշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը (FDA) կանաչ լույս է տվել մարդկանց առաջին կլինիկական փորձարկմանը: Այս մասին գրում է Reuters-ը։ «FDA-ի հաստատումը կարևոր առաջին քայլն է, որը մի օր հնարավորություն կտա մեր տեխնոլոգիաներին օգնել շատ մարդկանց»,- ասվում է Neuralink-ի թվիթում:Ընկերությունը չի ...

Կարդալ ավելին »

Հատուկ պահպանվող տարածքներ տեղափոխված տրանսպորտային միջոցների ղեկին հիմնականում եղել են անչափահասներ

Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն: ՀՀ ոստիկանությունից հայտնմում են, որ ժամը 15.00-ի դրությամբ միջոցառման մասնակից 81 տրանսպորտային միջոց, որոնցից 75-ի ղեկին եղել են անչափահասներ, ընդ որում՝ նրանցից մեկը՝ ոչ սթափ վիճակում: Կառույցը հորդորում է միջոցառումների անվտանգության նկատառումերով՝ անչափահասներին թույլ չտալ մեքենա վարել:

Կարդալ ավելին »

7 մլն դրամ հափշտակելու պատճառով կալանավորվել է ԵՊԲՀ տնտեսական վարչության պետը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ս. Բ.-ն, զբաղեցնելով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի տնտեսական վարչության պետի պաշտոնը և հանդիսանալով պաշտոնատար անձ, 2022 թվականի նոյեմբերից 2023 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բյուջեից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով՝ ...

Կարդալ ավելին »