Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի բուժքույրեր, առողջապահական ոլորտում անչափ կարևորելով ձեր մասնագիտական դերը, առողջապահության նախարարությունն անում և անելու է ամենը, որ դուք հնարավորություն ունենաք մասնագիտական շարունակական զարգացման, ինչպես նաև՝ ձեր ներուժի ամբողջական դրսևորման: Առողջության առաջնային պահպանման օղակում մեկնարկած բարեփոխումների կենտրոնում նաև բուժքույրերի մասնագիտական դերի վերարժևորումն է: Սա ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ինչ հարցեր են քննարկվելու Եվրասիական տնտեսական համաժողովի ընթացքում․ մանրամասնել է նախարարը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը մանրամասներ է ներկայացրել մայիսի 24-25-ը Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական երկրորդ համաժողովի աշխատանքների վերաբերյալ։ Մայիսի 12-ին կայացած ասուլիսի ընթացքում Սլեպնյովը, անդրադառնալով համաժողովից ակնկալիքների մասին հարցին, նշեց, որ գլոբալ տրանսֆորմացիաների համատեքստում պետք է կարողանան կողմնորոշվել և հասկանալ Եվրասիայի դիրքը։ Սլեպնյովն այս առումով կարևորում է այն հանգամանքը, որ Եվրասիական տնտեսական 2-րդ համաժողովին ԵԱՏՄ անդամ 5 ...
Կարդալ ավելին »Սուրեն Պապիկյանն այցելել է Սոթքում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորված զինծառայողներին
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական հոսպիտալ և տեսակցել Սոթքի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին։ Պապիկյանն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ։ Պաշտպանության նախարարին են ներկայացվել զինծառայողների առողջական վիճակը և բուժման ընթացքը: Նախարարը վիրավորում ստացած զինծառայողներին մաղթել է շուտափույթ ապաքինում:
Կարդալ ավելին »Քննարկվել է ՄԻԵԴ վճիռների կատարումը. ՀՀ գլխավոր դատախազը Ստրասբուրգում է
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անդամների հետ մեկնել է Ստրասբուրգ: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, այցի շրջանակում Հանձնաժողովի անդամները մայիսի 11-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Յակումոպուլոսին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչին և Եվրոպական ...
Կարդալ ավելին »Նավթի գները նվազել են. 12-05-23
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 3.48%-ով և կազմել 70.53 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 3.11%-ով և կազմել 74.57 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են. 12-05-23
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 1.07%-ով և կազմել 2016.50 դոլար, արծաթի գինը նվազել է 5.36%-ով և կազմել 24.19 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 2.78%-ով և կազմել 1095.00 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »LME. գունավոր մետաղների գներ. 12-05-23
Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 2.51%-ով և կազմել 2211.00 դոլար, պղնձի գինը նվազել է 3.68%-ով և կազմել 8163.50 դոլար, կապարի գինը նվազել է 1.36%-ով և կազմել 2107.50 դոլար, նիկելի գինը նվազել է 3.33%-ով և կազմել 21780.00 դոլար, անագի գինը նվազել է 2.08%-ով և կազմել 25308.00 ...
Կարդալ ավելին »Ադրբեջանը Սոթքում ԱԹՍ է կիրառել․ վիրավորվել է 2 զինծառայող
Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ վիրավորում են ստացել ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող: Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր: Ժամը 10:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներ. 12-05-23
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.66%-ով և կազմել 33309.51 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.17%-ով և կազմել 4130.62 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 12306.52 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ. 12-05-23
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.39%-ով և կազմել 15834.91 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.28%-ով և կազմել 7381.78 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.14%-ով և կազմել 7730.58 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.15%-ով և կազմել 1064.56 կետ:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ