• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Author Archives: admin

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդը» զարգացնում է սոցիալական գործակցությունն Արարատի մարզում

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը և Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության ղեկավարության հետ։ Կողմերը քննարկել են ընկերության ընթացիկ գործունեությունը, ինչպես նաև Արարատ համայնքի հետ գործակցության շրջանակներում սոցիալական ոլորտում իրականացվող ծրագրերը։ Ընդհանուր առմամբ, 2022 թվականին ընկերությունը 100 մլն դրամի (250 հազար դոլլար) ներդրում է կատարել համայնքի սոցիալական զարգացմանն ուղղված ծրագրերում՝ ենթակառուցվածքային նախագծերում, կոմունալ ծառայությունների տեխնիկական ...

Կարդալ ավելին »

ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստ՝ Սամարղանդում

ԱՊՀ Արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որը տեղի է ունենում Սամարղանդում, սկսվել է Համագործակցության  արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների նեղ կազմով բանակցություններով, որոնք բացել է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Բախտիյոր Սայիդովը: Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը: «Մեր հանդիպումը բացում է ԱՊՀ շրջանակներում 2023 թվականին նախատեսված կարևոր միջոցառումների ծրագիրը, որը խոստանում է լինել շատ հագեցած: Մեր հանդեպ ծառացած են մեծ խնդիրներ. է՛լ ավելի միավորելով մեր ջանքերը՝ մենք կարող ենք հասնել ...

Կարդալ ավելին »

Հայտնաբերվել ռադիոազդանշաններ արձակող էկզոմոլորակ

Գիտնականները հարևան աստղային համակարգից կրկնվող ռադիոազդանշան են հայտնաբերել, ինչը վկայում է այս համակարգում Երկրի չափ մոլորակներից մեկի շուրջ մագնիսական դաշտի առկայության մասին, այս մասին ասվում է Nature Astronomy ամսագրում հրապարակված նոր հետազոտությունում: Երկրի մագնիսական դաշտը կարևոր դեր է խաղում կյանքի գրեթե բոլոր ձևերի գոյատևման գործում: Այն պաշտպանում է մոլորակի մակերեսը արևի վնասակար ճառագայթումից և օգնում է պահպանել կայուն մթնոլորտ, որը ...

Կարդալ ավելին »

Twitter-ն անջատել է անվճար մուտքն իր API

Twitter-ն անջատել է անվճար հասանելիությունն իր API-ին, ինչը հանգեցրել է բազմաթիվ հավելվածների և կայքերի աշխատանքի խաթարմանը, որոնք օգտագործում էին API-ը սոցիալական ցանցից բովանդակություն տարածելու համար: WordPress-ը, օրինակ, հայտնել է, որ դրա վրա հիմնված կայքերը որոշ ժամանակ չէին կարողանում Twitter-ից գրառումներ վերցնել «իմբեդ» կոդով: Սակայն որոշ ժամանակ անց խնդիրը լուծվել է։ Նորություններ կարդալու Flipboard հավելվածը զգուշացրել է այս հավելվածի միջոցով թվիթներ ...

Կարդալ ավելին »

Թանգարաններ և արգելոցներ այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների և արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար մայիսի 1-ից կլինի անվճար: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, գործընթացը սահմանվել է նախարարի 2023 թվականի ապրիլի 11-ի «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության թանգարանների, արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելության և բացատրության (էքսկուրսիա) տոմսերի սակագներն ու արտոնությունները սահմանելու ...

Կարդալ ավելին »

Գյումրիում փլուզվել են հանրակացարանային շենքի միջհարկային պատերը

Գյումրի քաղաքի Սավոյան փողոցում չբնակեցված հանրակացարանային շենքի միջհարկային կառուցատարրերը (մոտ 8 քմ) փլուզվել են: Այդ մասին տեղեկանում ենք ՆԳՆ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից: Հաղորդագրության մեջ նշվում է, որ փրկարարները սահմանազատել են տարածքը, տուժածներ չկան: Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է Շիրակի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն։

Կարդալ ավելին »

Ջո Բայդենը Լեդի Գագային նշանակել է նախագահին կից արվեստի հանձնաժողովի համանախագահ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Երգչուհի և դերասանուհի Լեդի Գագային նշանակել է նախագահին կից արվեստի և մշակույթի հանձնաժողովի համանախագահ։ Այդ մասին ասվում է ԱՄՆ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։ Փաստաթղթում ընդգծվում է, որ Լեդի Գագան (իսկական անունը՝ Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոտա) Գրեմմիի 13 մրցանակի դափնեկիր է և պատմության մեջ ամենաշատ մրցանակ ստացած կին երաժիշտներից մեկը: Որպես դերասանուհի՝ նա հայտնի է «Աստղ ...

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են․ 14-04-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.59%-ով և կազմել 82.60 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.75%-ով և կազմել 86.46 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են․ 14-04-23

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 1.37%-ով և կազմել 2059.30 դոլար, արծաթի գինն աճել է 2.11%-ով և կազմել 26.16 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 3.98%-ով և կազմել 1069.00 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներն աճել են․ 14-04-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.14%-ով և կազմել 34029.69 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.33%-ով և կազմել 4146.22 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.99%-ով և կազմել 12166.27 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »