• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Վերացվել է կաթնամթերքի արտադրամասի գործառույթի կասեցումը

«Մովա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում անցկացված կրկնակի վերահսկողության ընթացքում Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն իրականացրել են նմուշառում «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով» արտադրատեսակից, որի լաբորատոր փորձաքննության արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել (ք․ Գյումրի, Ղարսի խճ․): Կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի՝ նշված արտադրատեսակի արտադրության կասեցումը վերացվել է։

Կարդալ ավելին »

Չոր, քամոտ եղանակ․ ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով

Հուլիսի 8-ին և հաջորդ օրերին Հայաստանում սպասվում է չոր եղանակ։ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում, օդերևութաբանները կանխատեսում են, որ երեկոյան հարավարևմտյան քամին կուժեղանա մինչև 18-20 մ/վրկ։ Շաբաթվա վերջին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։ Ինչպես հայտնեցին Հայպետհիդրոմետից, Երևանում սպասվում է չոր եղանակ։ Հաջորդ գիշերը մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը կեսօրին՝ +29+31։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակ՝ գիշերը՝ +8+12, ...

Կարդալ ավելին »

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ա. Մանուկյան, Կորյունի, Թումանյան, Արգիշտի, Ե. Քոչարի փողոցների, Արշակունյաց, Իսակովի և Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում hուլիսի 8-ին ժամը 10:30-14:30-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այդ մասին հայտնում են Փրկարար ծառայությունից՝ հանրությանը խնդրելով չանհանգստանալ։ 

Կարդալ ավելին »

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

Երևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ 2025 թվականի հուլիսի 8-ին և 9-ին առավոտյան ժամը 05:00–10:00-ն Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի։ Այդ մասին հայտնում են «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունից: 

Կարդալ ավելին »

Պարոնյան-Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով

Այսօրվանից՝ հուլիսի 8-ից Պարոնյան–Պռոշյան–Դեմիրճյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացուցային համակարգով: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Կարդալ ավելին »

Երեք օրում բացահայտվել է 193 հանցանք. գրանցվել է 52 ավտովթար, զոհվել է 1, վիրավորվել՝ 68 մարդ

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 4-7-ը: Բացահայտվել է 193 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 27 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 23 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 20 դեպք՝ հոգեկան ներգործության, 17 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 11 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 9 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ...

Կարդալ ավելին »

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 7-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել են Հայաստան-Շվեդիա սերտ համագործակցությանն ու միջխորհրդարանական խորացող հարաբերություններին վերաբերող հարցեր: Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել դեսպան Սվենսոնի անձնական ներդրումն ու ջանքերը երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության զարգացման հարցում:

Կարդալ ավելին »

ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ. 07/07/25

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ հուլիսի 7-ին բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.05 դրամով և կազմել 384.46 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.06 դրամով և կազմել 453.47 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.0037 դրամով և կազմել 4.8889 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.57 դրամով և կազմել 525.21 դրամ: Ինչ վերաբերում է ...

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսներ. 07/07/25

Ասիական ֆոնդային բորսաների հուլիսի 7-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.06%-ով և կազմել 39785.90 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.10%-ով և կազմել 2828.99 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.18%-ով և կազմել 3461.15 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.63%-ով և կազմել 24069.94 կետ:

Կարդալ ավելին »

Փարիզցիներն ու զբոսաշրջիկները 100 տարվա մեջ առաջին անգամ լողում են Սեն գետում

Փարիզում դուք կրկին կարող եք լողալ Սեն գետում․ ավելի քան մեկ դար անց իշխանությունները պաշտոնապես թույլատրել են քաղաքի բնակիչներին և զբոսաշրջիկներին զովանալ հայտնի գետում: Այս լուրը անմիջապես գրավել է հարյուրավոր մարդկանց. այս ամռանը օրական մինչև 1000 մարդ կկարողանա անվճար այցելել Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող երեք հատուկ կահավորված լողային գոտիներ, հաղորդում է The Guardian-ը: Սեն գետում լողալու իրավունքը վերականգնելու գաղափարը նոր ...

Կարդալ ավելին »