Քաջարանի բաց հանքավայրում աշխատանքն ընթանում է շուրջօրյա ռեժիմով։ Նման տեղեկություն է տարածել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջը՝ հրապարակելով լուսանկարներ։ Նշվում է, որ հսկա ինքնաթափերը և հանքարդյունահանող տեխնիկան կոորդինացված գործում են՝ ապահովելով բարձր արդյունավետություն և անվտանգություն։
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հայաստանում տեղի կունենա HIF Yerevan 2025 միջազգային ներդրումային ֆորումը
Երևանում հունիսի 18-ին տեղի կունենա HIF Yerevan 2025-ը, որը հյուրընկալության ոլորտի միտումների քննարկման և ներդրումային համագործակցության միջազգային առաջատար հարթակ է և նպատակ ունի խթանել Հայաստանի զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի զարգացումը: Ֆորումը կազմակերպվել է երկխոսությունների միջոցով ներդրումների խթանման, ռազմավարական գործընկերությունների ձևավորման և կայուն զարգացմանը նպաստելու, ինչպես նաև տարածաշրջանի ու համաշխարհային հյուրընկալության քարտեզի վրա Հայաստանը, որպես մրցունակ ուղղություն, դիրքավորելու համար։ Ներդրումային ֆորումը ...
Կարդալ ավելին »Ֆոտոշարք․ «Բենտոնիտի» հանքն ու կոմբինատի առօրյան
Իջևանի «Բենտոնիտ» կոմբինատը հիմնադրվել է 1967 թվականին։ Հանքանյութի տնտեսական նշանակությունը շատ մեծ է։ Այն լայն գործածություն ունի արդյունաբերությունում և կենցաղում։ «Բենտոնիտի» հանքն ու կոմբինատի առօրյան՝ ֆոտոշարքով․
Կարդալ ավելին »Ասիական ինդեքսներ․ 11/06/25
Ասիական ֆոնդային բորսաների հունիսի 11-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.92%-ով և կազմել 38088.57 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.58%-ով և կազմել 2785.41 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.43%-ով և կազմել 3399.77 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 1.63%-ով և կազմել 24181.43 կետ:
Կարդալ ավելին »ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ․ 11/06/25
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ հունիսի 11-ին բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.36 դրամով և կազմել 383.1 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.6 դրամով և կազմել 437.46 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.0168 դրամով և կազմել 4.85 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.1 դրամով և կազմել 519.41 դրամ: Ինչ վերաբերում ...
Կարդալ ավելին »Մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 12,998.8 տոննա միս։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 9.3%-ով։ Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը նվազել է 12․3%-ով և կազմել 3,595.3 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը աճել է 24.3%-ով և կազմել 687.9 տոննա։
Կարդալ ավելին »17 հազար N7 սեդան՝ մեկ ամսում․ Nissan-ի էլեկտրաքարը հիթ է դարձել
Nissan N7 նոր էլեկտրական սեդանը Չինաստանում դարձել է իսկական հիթ։ Վաճառքի առաջին ամսվա ընթացքում ընկերությունն ստացել է 17.215 պատվեր։ Հատկանշական է, որ գնորդների 70%-ը նախկինում երբեք Nissan ավտոմեքենա չեն ունեցել։ Թիվն ինքնին տպավորիչ է, սակայն էլեկտրամեքենաների չինական շուկայի համար սա բավականին սովորական է։ Այստեղ նորույթները հաճախ հավաքում են տասնյակ հազարավոր պատվերներ ընդամենը մի քանի շաբաթում։ Օրինակ՝ Mazda-ն վերջերս հավաքել էր ...
Կարդալ ավելին »Պանրի արտադրության ծավալն աճել է 3.6%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 6,761.2 տոննա պանիր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալը աճել է 3.6%-ով։ Միևնույն ժամանակ, կարագի արտադրությունը աճել է 51.7%-ով և կազմել 1,121.2 տոննա։ Կաթի արտադրությունն աճել է 1.9%-ով՝ կազմելով 3,391.8 տոննա։ Կաթնաշոռի արտադրական ծավալն աճել է 24.5%-ով և կազմել 924.1 տոննա։ Մածունի արտադրությունն աճել է ...
Կարդալ ավելին »New York Times․ մարդու ուղեղը գերազանցող AI՝ Meta-ից
Meta-ն պատրաստվում է ներկայացնել նոր հետազոտական լաբորատորիա, որի նպատակն է, այսպես կոչված, սուպերինտելեկտի՝ մարդու ուղեղից բարձր ունակություններով արհեստական բանականության համակարգի ստեղծումը։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։ Ակնկալվում է, որ լաբորատորիային կմիանա Scale AI ԱԲ-սթարթափի հիմնադիր և ղեկավար Ալեքսանդր Վանը։ Բացի այդ, Meta-ն բանակցություններ է վարում այս ստարտափում միլիարդավոր դոլարների ներդրում անելու, ինչպես նաև ...
Կարդալ ավելին »Հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 88,645.2 տոննա հաց։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 0.5%-ով։ Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը աճել է 6.4%-ով և կազմել 48,278.5 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը աճել է 64.1%-ով և կազմել 973.8 տոննա։ Մակարոնեղենի արտադրությունն նվազել է 43.8%-ով և կազմել 1,233.2 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը աճել է 11%-ով՝ կազմելով ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ