Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև անուղղակի բանակցությունների հերթական փուլը ձախողվել է։ Ajd մասին BBC-ին հայտնել է բանակցությունների ընթացքին ծանոթ պաղեստինցի մի պաշտոնյա։ Նա նշել է, որ բանակցությունները տեղի են ունեցել Դոհայում՝ երկու տարբեր շենքերում, և տևել են գրեթե 3,5 ժամ։ Կատարի և Եգիպտոսի միջնորդների միջոցով կողմերը հաղորդագրություններ են փոխանակել, սակայն որևէ առաջընթաց չի գրանցվել։ Բանակցություններն, ամենայն հավանականությամբ, կվերսկսվեն հուլիսի ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Սպիտակ տան տարածքում կանցկացվի UFC մենամարտ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան տարածքում կանցկացվի խառը մենամարտերի (MMA) ամերիկյան UFC փրոմոուշենի մենամարտ, հաղորդում է Fox News-ը։ Այովա նահանգում տեղի ունեցած հանրահավաքականի ժամանակ Դոնալդ Թրամը նշել է, որ Սպիտակ տան տարածքում կա շատ ազատ հող, որի վրա էլ կարելի է տեղադրել ռինգ։ Մենամարտը կլինի չեմպիոնական եւ կանցկացվի 2026 թվականին եւ կլինի ԱՄՆ Անկախության հռչակագրի 250-ամյակի ...
Կարդալ ավելին »Bitcoin-ի փոխարժեք. 07/07/25
Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները հուլիսի 4-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 0.51%-ով և կազմել 41,873,853.05 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 0.50%-ով և կազմել 108,916.02 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 1.69%-ով և կազմել 2,554.07 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.023449909 (-1.19%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 4.54%-ով և կազմել 484.66 դոլար, BCH/BTC ...
Կարդալ ավելին »Դրամի փոխարժեք. 07/07/25
ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հուլիսի 7-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 383.00 դրամ (-1.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 385.50 դրամ (-0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 447.00 դրամ (+0.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 456.00 դրամ (-1.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.82 դրամ (-0.02 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.93 դրամ (-0.01 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 383.00 դրամ (-1.00 ...
Կարդալ ավելին »Գազայի հատվածում շուրջ 30 պաղեստինցի իսրայելական հարձակումների զոհ է դարձել
Գազայում հուլիսի 4-ի լուսաբացից ի վեր զոհվել է 27 պաղեստինցի, վիրավորվել են տասնյակ մարդիկ։ Իսրայելական հրետանին թիրախավորել է տեղահանվածների համար նախատեսված վրանները Խան Յունիս քաղաքից արևմուտք գտնվող Մաուասի և Գազա քաղաքի Սաբրայի շրջաններում, ինչպես նաև Ռաֆահ քաղաքում։ Այդ մասին հայտնում է Al Jazeera-ն։ Հուլիսի 3-ին իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է 107 պաղեստինցի, որոնցից 51-ը զոհվել է օգնության բաշխման կենտրոնների ...
Կարդալ ավելին »Երևանում տղամարդը ատրճանակով մի քանի անգամ հարվածել է հարևանուհու գլխին․ վերջինս հոսպիտալացվել է
Հուլիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մանանդյան փողոցի շենքերից մեկում քաղաքացին զենքով հարվածել է հարևանի գլխին, հաղորդում է Shamshyan.com–ը։ Ժամը 02։25-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին կրկին ահազանգ է ստացվել, որ «գագաթային շրջանի պատռած վերքեր» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել ...
Կարդալ ավելին »Դատախազության հայցերից մեկով վերականգնվել է Երևան համայնքին պատճառված 80 հազար ԱՄՆ դոլարի վնասը
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցի հիման վրա՝ Վարչական դատարանում քննվող գործով՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է շուրջ 80 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 31 միլիոն դրամ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։ Գլխավոր դատախազության հայցը վերաբերել է ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ, մասնավորապես՝ աճուրդ-վաճառքի փոխարեն ուղղակի վաճառքի միջոցով, հողամաս օտարելու վերաբերյալ Երևանի քաղաքապետի 2015 թվականի որոշումն ...
Կարդալ ավելին »Միջերկրական ծովն անոմալ տաքացել է
Միջերկրական ծովի որոշ շրջաններում ջրի ջերմաստիճանը 2025 թվականի հունիսին գերազանցել է սեզոնային նորման ավելի քան հինգ աստիճանով, գրում է Der Spiegel-ը՝ հղում անելով Copernicus Earth մոնիթորինգի արբանյակային ծառայությանը։ Հուլիսի 1-ին գրանցվել է 29.85°C գագաթնակետային ջերմաստիճան, ծովը հատկապես ուժեղ տաքացել է Բալեարյան կղզիների մոտ, Իսպանիայի Միջերկրական ծովի ափին և Ֆրանսիայի հարավում։ Այնտեղ ջրի ջերմաստիճանը հասել է «տնային լոգանքի» մակարդակին, նշում է ...
Կարդալ ավելին »Գործակցությունը բարձրագույն կրթության և գիտության ոլորտում որակական փոփոխություններ է բերելու. Ժաննա Անդրեասյան
«Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի երկրորդ շրջանավարտները ստացել են ավարտական դիպլոմները: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Միջոցառմանը մասնակցել և շրջանավարտներին դիպլոմները հանձնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Բաձրագույն կրթության ...
Կարդալ ավելին »Թրամփը կարծում է, որ Պուտինը չի ուզում ավարտել պատերազմը, և դա «շատ վատ է»
ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի կարծում, թե իր ռուս գործընկերը մտադիր է դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, և «դա շատ վատ է»։ BBC-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահը նաև հաստատել է, որ հուլիսի 4-ին նախատեսում է խոսել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ավելի վաղ, Զելենսկին հայտարարել էր, որ մտադիր է Թրամփի հետ քննարկել զենքի մատակարարման հարցը։
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ